Ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել Կարմիր շուկ...
11:04   12/09/2022
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը:«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոց Տեսնել ավելին
Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի...
10:21   12/09/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի քաղաքի՝10:00-16:00 Նորաշեն թաղ. 29, 30, 31, 32, 33, 34 շենքեր, Դավիթաշեն թաղ. 2, 3, 4, 5, 6, 9, 10 փողոցներ, Միկոյան փ. 4/3 շենք, ԱԻՆ-ի հանրակացարան, թիվ 93 դպրոց, Լենինգրադյան փ. 10, 16, 14 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից հանրային բաժանորդներ, Հալաբյան փ. 9/1 շենքի բնակիչ Տեսնել ավելին
ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությո...
09:45   12/09/2022
Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին  գնդակոծության են ենթարկել  Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ  տեղակայված ադրբեջանական դիրքերը,  իրականությանը չի համապատասխանում», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում: Տեսնել ավելին
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պ...
18:51   11/09/2022
Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն հերթական անգամ ծանոթացել են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջի և սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանոթացել ենք և՛ գերեվարվածների առողջական վիճակին, և՛ պահման պայմաններին։ Գերեվարված անձանց հնարավորությ Տեսնել ավելին
Ռուբեն Հախվերդյանը` Երևանի քաղաքապետի թեկնածու...
14:43   11/09/2022
Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։«Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երևանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»,- նշել է կուսակցության նախագահը։ Տեսնել ավելին
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը...
08:52   11/09/2022
Այսօր`սեպտեմբերի 11-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվո Տեսնել ավելին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղ...
08:51   11/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: Տեսնել ավելին
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև...
08:50   11/09/2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին և 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:Երևանում սեպտեմբերի 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպաս Տեսնել ավելին
Հայաստան վերադարձած 5 ռազմագերիներն ունեն վկայի և ...
18:59   10/09/2022
Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։ Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:Այս վերջին միջադեպի արդյունքում գերեվարվ Տեսնել ավելին
Դավիթ Բաբայանը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտո...
14:22   10/09/2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունը, ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին՝ իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։Մայրը սուրբ հասկացութ Տեսնել ավելին
Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի և...
12:51   10/09/2022
Գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: Այս մասին հայտնում է euronews-ը:Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են Բուքինգհեմյան պալատի ու երկրով մեկ ծածանվող բոլոր դրոշները։ Տեսնել ավելին
Փրկարարները հայտնաբերել են սարում կորած հովվին...
12:16   10/09/2022
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս․ Ս․-ին (ծնված 1977 թ.)։Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 3 ոստիկանության աշխատակից և Գանձակ գյուղի 12  բնակիչ: Տեսնել ավելին
«Փեթակի» ճանապարհը հատուկ են փակել, որ առևտուր չլի...
08:59   10/09/2022
Վաղ առավոտից «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։Նրանք դժգոհում են, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրենց առձևտրի կենտրոնում առևտուր գրեթե չի իրականացվում, քանի որ Քրիստոփորի փողոցը փակ է, մարդիկ չեն կարողանում հասնել տոնավաճառ։«Անհարմար է, մարդիկ չեն գալիս։ Մարդիկ տեղյակ էլ չեն, որ «Փեթակը» բաց է։ Թող իրավասու պետական կառույցներից գան, մեր խնդրին լուծում տան, որ մենք էլ կարողանանք աշխատել։ Ասել են, որ մինչև դեկտեմբերի 31-ը ճանապարհը փ Տեսնել ավելին
ՊՆ-ն հերքում է. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն ...
08:51   10/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ  ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա...
21:35   09/09/2022
Երևանում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում սեպտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արցախում վաղը սպասվում է անձրև: Տեսնել ավելին