Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջ...
15:09   16/09/2022
Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդպման ժամանակ։Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են`ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: Հիշեցնենք, որ  այսօր Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել է 135 զոհի մասին և նշել, որ կան Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն այնպիսի վայրագություններ է իրագործ...
13:11   16/09/2022
ՀՀ զինված ուժերը կշարունակի հայրենիքի ռազմական անվտանգության բոլոր միջոցառումների իրականացումը, այս մասին դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։Նա ասաց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն վայրագություններ է իրագործել հայկական մարտական դիրքերում մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։«Այդ նկարներն ու տեսանյութը ես բջջային հեռախոսում ունեմ, որը, ըստ ձեր ցանկության, կարող եմ ցուցադրել։ Ասում եմ՝ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ, գուցե, չ Տեսնել ավելին
Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մա...
12:56   16/09/2022
Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, Հայաստանում  հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: Տեսնել ավելին
Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարո...
11:19   16/09/2022
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ՝ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել:  Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է։ Տեսնել ավելին
Քաղաքացիները հավաքվել են Կառավարության դիմաց. պահա...
09:41   16/09/2022
Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջեւ, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել:Կառավարության առջեւ այժմ հավաքված են մեծ թվով սեւ բերետավորներ, որոնք պատ էին կազմել։Նշենք, որ ժամը 11-ին կմեկնարկի Կառավարության հերթական նիստը։Նախօրեին «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել էր անհնազանդության գործողությունների մեկնարկի մասին։ Տեսնել ավելին
Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքո...
09:29   16/09/2022
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետև Թուրքիայի ներկայացուցչություն:Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել:Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ըն Տեսնել ավելին
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
21:54   15/09/2022
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։«Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»,- գրել է նա: Տեսնել ավելին
ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում...
20:29   15/09/2022
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ փրկարարը, ում հետ կապը կորել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ կոչվող գյուղի տարածքում, գտնվել է։«Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»,- գրել է Հայկ Կոստանյանը։Հիշեցնենք՝ ժամեր առաջ ԱԻՆ խոսնակը հայտնել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու․ խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծա Տեսնել ավելին
ՀՀ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է...
19:54   15/09/2022
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները։ Միության հայտարարության մեջ,  մասնավորապես, նշվում է.«Այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անհավասարակշիռ պահվածքով եւ  ոչ կոռեկտ բառապաշարով  արձագանքեց  MediaHub.am կայքի լրագրող Անի Գեւորգյանին՝ ի պատասխան լրագրողի հնչեցրած հստակ, հավանաբար պատգամավորին դժվար կացության մեջ գցող հարցերին Տեսնել ավելին
Փրկարարները խմբով գնացել են Ներքին Հանդի տարածք՝ դ...
16:59   15/09/2022
ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ խոսնակը: Տեսնել ավելին
Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում բնակելի 4 տուն է...
15:44   15/09/2022
Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում սեպտեմբերի 14֊ի, ժամը 20։00-ից իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։ Մինչդեռ 90-ականներից հետո առաջին անգամ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին արկերի ձայներ լսվեցին, ինչպես հայտնում է 168․am-ը, գյուղ այցելած հայ և արտասահմանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Արտակ Զադայանը:«Գյուղում ընդհանրապես խուճապ չկա, միայն մի քանի ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ կան, տարհանվել են, մյուսները շարունակում են մնալ գյուղում»,-ընդգծել է համա Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կիրառումն առավել ինտ...
13:13   15/09/2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ:Ինչպես տ Տեսնել ավելին
Կարին Տոնոյանը գործողությունների պլան է հրապարակել...
11:35   15/09/2022
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է գործողությունների պլանի մասին․«Հարգելի՛ հայրենակից,Նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարությունները անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում:Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունեն Տեսնել ավելին
Ժամը 8:00-ին ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառե...
10:12   15/09/2022
Գիշերը Գեղարքունիքի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ հանգիստ է եղել, սակայն առավոտյան ժամը 8:00-ի կողմերն ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել, քաղաքացիական օբյեկտները վնասներ չեն կրել։ Այս մասին ասել է բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։Նրա խոսքերով, այս պահի դրությամբ՝ կրակոցներ չկան։ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Տեսնել ավելին
Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատա...
09:09   15/09/2022
Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ:Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգություն, իմ գործունեությամբ ամ Տեսնել ավելին