Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Մարզերում սեպտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
 
Արցախում վաղը սպասվում է անձրև: