ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին  գնդակոծության են ենթարկել  Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ  տեղակայված ադրբեջանական դիրքերը,  իրականությանը չի համապատասխանում», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում: