
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ...
20:30 13/09/2022
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՄԱԿ ԱԽ-ում իր աղբյուրին։«Այո, քննարկումը նշանակված է վաղը», – ասել է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը:
Տեսնել ավելին

ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի հետևանքո...
16:41 13/09/2022
ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն ՀՀ կառավարությունը ևս կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ։Հենց այս գիշեր՝ սեպտեմբեր 13-ին ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են այդ ճանապարհը, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության մեքենա։Այլընտրանքային ճանապարհը թիրախավորելով ու թույլ չտալով այն օգտագործել՝
Տեսնել ավելին

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Ն...
16:36 13/09/2022
Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանը Երեւան քաղաքից էր, նա ամռանն էր զորակոչվել բանակ։ Լավրենտը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնում։«Լավրենտի Նատոյանը մեկ տարի սովորելուց հետո՝ այս ամռանը զորակոչվել էր բանակ։ Նա Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր մեկ եղբայր ունի»,– NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՊՄՀ–ի լրատվության եւ հ
Տեսնել ավելին

Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43...
16:33 13/09/2022
Իրավիճակը մարզում լարված է։ Սոթքի, Վերին Շորժայի ու Աղբրաձորի հատվածում ինտեսիվ մարտեր են, «Ազատության» հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։Ըստ Սարգսյանի՝ Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»:«Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40
Տեսնել ավելին

Իշխանասարի ուղղությամբ կրակոցներ չկան․ համայնքի ղե...
12:30 13/09/2022
Իշխանասար լեռան ուղղությամբ ադրբեջանական կողմն առաջխաղացում չի ունեցել, այս պահին էլ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։Պետրոսյանն ասել է, որ հակառակորդը 1 ժամից ավելի դադարեցրել է կրակը, իրավիճակը գյուղում հանգիստ է, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել։
Տեսնել ավելին

Սոթքի ուղղությամբ 30 րոպե է՝ կրակոցներ չկան․Գյուղա...
12:29 13/09/2022
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ մոտ 30 րոպե է՝ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասել է գյուղապետ Սևակ Խաչատրյանը։Ըստ նրա՝ դեռեւս հստակ չէ՝ պաշտոնապես հրադադար հաստատվե՞լ է, թե՞ ոչ։
Տեսնել ավելին

Մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են․ Նե...
11:14 13/09/2022
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից այս պահին տարհանվում են կանայք եւ երեխաները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։«Կեսգիշերից սկսած թշնամին կրակահերթ է բացել։ Միայն առավոտյան ժամը յոթից մինչեւ ութ անց կես դադար վերցրին, բայց մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են»,- նշեց Բաղդասարյանը։
Տեսնել ավելին

Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով վիրավորում է ս...
10:29 13/09/2022
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։«Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Տեսնել ավելին

Ադրբեջանը թիրախ է դարձրել քաղաքացիական օբյեկտները ...
09:56 13/09/2022
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակա
Տեսնել ավելին

Ունենք 49 զոհ, բայց այդ թիվը դեռ վերջնական չէ...
09:30 13/09/2022
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։Նա նշեց, որ նախնական տեղեկություններով ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ, վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
Տեսնել ավելին

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխու...
09:07 13/09/2022
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և սահմանային հակամարտության սրման կապակցությամբ՝ երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և լուծել վեճերը խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամյան ալիքում:ԱԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։Ընդգծե
Տեսնել ավելին

Մշտապես եմ ասել, որ ադրբեջանական զինված տեղակայում...
08:32 13/09/2022
Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Օրինակ` նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տ
Տեսնել ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ ...
23:18 12/09/2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Տեսնել ավելին

«Ջրահարսը» նոր ֆիլմի թիզերը YouTube-ում հավաքել է ...
17:55 12/09/2022
Disney ընկերույան «Ջրահարսը» ֆիլմի առաջին թիզերը YouTube-ում ավելի քան մեկ միլիոն դիսլայք է հավաքել: Այս մասին հայտնում է «Канобу»-ն։Օգտատերերի բացասական արձագանքից հետո դիսլայքերի թիվը թաքցվել է, եւ տեսանյութի տակ մեկնաբանություններ թողնելն արգելվել է։Ռոբ Մարշալի մյուզիքլի՝ «Ջրահարսի» պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ Նախագծում գլխավոր դերը կատարել է սեւամորթ դերասանուհի Հոլլի Բեյլին։Մյուզիքլը կլինի 1989 թվականի Disney-ի դասական մուլտֆիլմի ադապտացիան, որում արքայադուստր Արիելը սիր
Տեսնել ավելին

Ադրբեջանը կրակել է 30 րոպե. տուժել է երկու բնակելի...
12:11 12/09/2022
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե, այս մասին հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:Այս պահին, ճշտված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համ
Տեսնել ավելին
