
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի...
07:18 06/09/2022
Հանրապետության տարածքում եպտեմբերի 6-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:Երևանում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Սեպտեմբերի 6-ի երե
Տեսնել ավելին

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթը հանրակ...
16:07 05/09/2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը:Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ուսուցիչները, դաստիարակները և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝ առավելագույնը հինգ հարյուր հա
Տեսնել ավելին

«Սուրմալու»-ի պայթյունի քրեական վարույթով հարցաքնն...
15:21 05/09/2022
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցած ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։Հարցաքննվածների մեջ են Տեսչական մարմնից պաշտոնատար 3 անձ, ինչպես նաեւ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի պետը։Վարույթով որպես տուժող է ճանաչվել 85 անձ, որոնցից 55-ը մարմնական վնասվածքներ ստացածներն են, 25-ը՝ ֆինանսական։Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ու
Տեսնել ավելին

Արոնյանը աշխարհի չեմպիոն Կարլսենի հետ ոչ-ոքի է խաղ...
14:49 05/09/2022
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup մրցաշարում ներկայումս ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։Այս մասին տեղեկանում ենք chess24.com-ի կողմից ներկայացված արդյուքներից։Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0,5:0,5 հաշվով։ Այս պահին Կարլսենը 1,5 միավորով մրցաշարի առաջատարներից է։ Արոնյանը 1 միավոր ունի և գտնվում է 4-րդ տեղում։ Sinquefield Cup-ի մրցաշարի մրցանակային ֆոնդը 350․000 դոլար է, հաղթողը կստանա 100․000 դոլար:
Տեսնել ավելին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղ...
14:16 05/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեսնել ավելին

Հայաստանը և Ադրբեջանը կհրավիրվեն Պրահայում կայանալ...
12:14 05/09/2022
Հայաստանը Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսով
Տեսնել ավելին

Դուրս եմ եկել քաղաքական թատրոնից, գնում եմ թատրոն․...
11:05 05/09/2022
Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:«Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Մարությանը, անոնսում նշելով, որ դուրս է եկել քաղաքական թատրոնից, և գնում է Սունդուկյանի անվան թատրոն։
Տեսնել ավելին

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Հ...
08:08 05/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Տեսնել ավելին

Արցախի պահեստազորի սպաների միությունը վրդովմունք է...
08:06 05/09/2022
Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են միության ֆեյսբուքյան էջում:«Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից էր։Հաշվի առնելով նրա ունեցած փորձը և կյանքի լավագույն տարիների ներդրումը Արցախի բանակ
Տեսնել ավելին

Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդե...
17:52 04/09/2022
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել
Տեսնել ավելին

ՀՀ ԶՈՒ-ն հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ու...
14:20 04/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը:Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեսնել ավելին

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստի...
13:12 04/09/2022
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։Հանրապետության տարածքում` հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի
Տեսնել ավելին

5-րդ օրն է` փրկարարները փորձում են մարել Իջևան քաղ...
11:53 04/09/2022
Սեպտեմբերի 4-ին, ժամը 07:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ից:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 80 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից։Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։Պարզվել է, որ այրվու
Տեսնել ավելին

ՌԴ Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա...
11:50 04/09/2022
Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող հայկական թերթի տպագրությունը։ Հայտնի է, որ «Կռունկ» անվանմամբ թերթն առաջին անգամ քաղաքում լույս է տեսել 1917 թվականի մայիսին՝ Ներսես Երտեցյանի խմբագրմամբ։ Պարբերականը լուսաբանում էր քաղաքի հայ բնակչության կյանքը, սակայն ԽՍՀՄ տարիներին փակվել է։ «Կռունկ»-ը վերածնվել է արդեն հետխորհրդային տարիներին և լույս է տեսել 1995-1999 թվականներին՝ «Արմավիր» մշակույթի և գթության հայկական ընկերության կողմից, որը ղեկավարել է Ար
Տեսնել ավելին

Տեղահանված ընտանիքն իր նոր օջախը կստեղծի նորակառու...
17:48 03/09/2022
Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում էր բնակվում Շողիկ Ավանեսյանի ընտանիքը մինչև Արցախյան երրորդ պատերազմը, որի ընթացքում հակառակորդի կողմից օկուպացվեց բնակավայրը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Շողիկը պատմեց, որ Սղնախում բնակվելու տարիներին ինքն աշխատում էր համայնքապետարանում, սեփական այգի ունեին, որ սիրով էին մշակում: Պատերազմից հետո իրենց հինգ հոգանոց ընտանիքը ստիպված եղավ հաստատվելու տեղ փնտրել:«Ներկա պահին ամուսնուս, դստերս փեսայիս ու երկու թոռներիս հետ ապրում ենք Ստեփանակերտում: Ոչ մեկ
Տեսնել ավելին
