Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում...
10:50   19/05/2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10։00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,11։00-16:00 Խորենացի փ. 3ա, 43/Բ, 45ա շենքեր, Խորենացի փ. 45Բ շենք 6-8 մուտքեր, Նար-Դոսի փ. 34 շենք,11։00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ, Խորենացու փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդ Տեսնել ավելին
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատա...
17:55   17/05/2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել սակավաթիվ կիրանցիների հետ՝ վերահաստատելով, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին։ Կրկին խոսվել է փոխհատուցման մասին, ինչն առաջացրել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։ Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը որևիցե գումարի դիմաց հանձնել Տեսնել ավելին
Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողո...
10:59   17/05/2024
Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա. լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին։«Այստեղ 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիրը։ Նույնիսկ Կիրանցի գյուղացիներն են այդ մասին ասում։ Ասում են՝ սա պետության հարցն է, հասկանո՞ւմ եք՝ խաբերությունն ուրա գնացել, և ես ասել եմ, որ փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, ընդ որում՝ պառակտելով իրենց»,-ասաց Սրբազանը։Նա նշեց, որ ոչ թե սա է լավագույն լուծումը,&nbs Տեսնել ավելին
Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժ...
14:50   16/05/2024
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։ Ուստի՝ -Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։ - Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, Տեսնել ավելին
Սրբազանի առաջնորդած շարժման տապալումից ամենաշատը պ...
08:56   15/05/2024
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրել է.«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս Տեսնել ավելին
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուս...
10:44   14/05/2024
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am–ի լրագրող Նարե Գևորգյանին, որը լուսաբանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները։ Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան հարվածում գծանցումով անցնող լրագրողին։Այս մասին հայտարարություն է տարածել MediaHub-ի խմբագիր Լիա Խոջոյանը:«Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները, վերջին օրերին իրենց բնորոշ վարքագծին հավատարիմ մնալով, բռնություն են կիրառել ոչ միայն ակցիա իրականացնող երիտասարդների ու քաղաքացիների նկատմա Տեսնել ավելին
Սա բացառապես քաղաքական հետապնդում է, որի նպատակը «...
15:14   13/05/2024
Սա բացառապես քաղաքական հետապնդում է, որի նպատակը լռեցնելն է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, «Իմնեմնիմի» հարոդաշարը փակելն է. «Իմնեմնիմի»-ի գործով դատավարությունից հետո, երբ նիստը նախագահող Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, հայտարարեց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։«Բայց չհաջողվեց, որովհետև տեսնում ենք հաղորդումը հաջողությամբ առաջ է գնում, ցավում եմ, որ 100-րդ թողարկումը կարող էին այսօր ազատ արձակվելով՝ Նարեկը և Վազգենը վարել, բայց ոչինչ, կարծում եմ՝ հեռու չի այդ օրը»,-աս Տեսնել ավելին
Ավելի քան 80 քաղաքացի է բերման ենթարկվել...
08:13   13/05/2024
Երևանում անհնազանդության ակցիաների արդյունքում 88 քաղաքացի է ոստիկանություն բերման ենթարկվել։Հիշեցնենք, որ մայրաքաղաքում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Տեսնել ավելին
«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...». սա...
11:04   12/05/2024
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ չի բերում:«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»: Սա հայ ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արարքներ են:Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»: Տեսնել ավելին
Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննnրմալ կյան...
10:33   12/05/2024
Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր «Բայրաքթար»-ի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ալարում ենք տնից դուրս գալ ու մասնակիցը լինելը փոփոխությունների. այս մասին ֆեյսբուքյ Տեսնել ավելին
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները բերման են են...
08:55   11/05/2024
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր  պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերան են ենթարկվել ոստիկանության բաժին: Այդ մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը։«Ըստ մեզ հասած տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը:Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»: Տեսնել ավելին
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների ...
13:11   10/05/2024
Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Վայոց Ձորում․ հայտնում են ՆԳՆ-ից։Ըստ ՆԳՆ-ի՝ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։Մայրաքաղաքի ակցիաների 5 մասնակցի էլ ձերբակալել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն կատարել Տեսնել ավելին
ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է...
09:47   10/05/2024
ԵՊՀ-ի ուսանողները անհնազանդության ակցիան սկսել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետիցՈւսանողների շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել է, որ Իրավագիտության ֆակուլտետը դասի չէ և ֆակուլտետում դաս չկա:Ուսանողները այս պահին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դիմաց են: Տեսնել ավելին
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուս...
13:02   08/05/2024
Մենք մտահոգված ուսանողներ ենք, ապակուսակցական, ոչ մի քաղաքական կողմնորոշում չունենք։ Մեր խնդիրն ենք համարել բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք կան ՀՀ-ում, Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտեցին ակցիա իրականացնող ԵՊՀ ուսանողները։Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։«Ստորագրահավաք ենք իրականացրել, 212 հոգի այս պահին ստորագրել է»,-լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանողուհին Տեսնել ավելին
Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կ...
12:04   08/05/2024
Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել շանտաժի միջոց, պատերազմի սպառնալիքի միջոցով չի կարող լինել։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։«Ոչ թե պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, որին պետք է հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն են ուզում դիմացը, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր պետք է սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ իր քաղաքացիներին պատերազմով և ստիպել գծե Տեսնել ավելին