Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գոր...
14:08   29/04/2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը ցավակցական խոսք է հղել «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ։«Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին, պահպանում էիր պապիկիդ ու հայրիկիդ անմոռանալի գործերը եւ ստեղծում քոնը։Ցավակցում եմ Մարտիրոսյան եւ Բաղդասարյան ընտանիքներին, հարազատներին եւ բարեկամներին։Աստված հոգիդ լուսավորի»,- Facebook-ում գրել է Արզումանյանը։Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթ Տեսնել ավելին
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղար...
16:52   08/04/2024
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը միևնույն ժամանակ Փարիզ-2024-ի վարկանիշային մրցաշարն է, Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղն ու նվաճեց օլիմպիական խաղերի վարկանիշ։102 կգ քաշային ծանրորդը նաև պոկում վարժությունում 185 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ։Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 13 Տեսնել ավելին
Արթուր Մանուկյանը, Կառլեն Մակիյանը և Դավիթ Հովսեփյ...
20:30   04/04/2024
Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մակիյանը (71 կգ) և Դավիթ Հովսեփյանը (58 կգ) դարձել են Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ:Արցախից բռնի տեղահանված Դավիթ Հովսեփյանը հանդես է գալիս փախստականների դրոշի ներքո։Երկու ոսկի են նվաճել ռուսաստանահայ սամբիստներ Վլադիմիր Մնացականյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Տեսնել ավելին
Հայազգի 2 ըմբիշ կմասնակցի Բաքվում կայանալիք օլիմպի...
16:48   26/03/2024
UWW-ն հրապարակել է Բաքվում կայանալիք Եվրոպայի ընտրական մրցաշարի մասնակիցների պաշտոնական կազմերը։Օլիմպիական արտոնագրի համար Բաքու կմեկնեն երկու հայ՝ Ուկրաինան ներկայացնող ազատ ոճային ըմբիշ՝ Էրիկ Առուշանյանը (65 կգ) և Լեհաստանը ներկայացնող դասական ըմբիշը՝ Գևորգ Սահակյանը։ArmSport-ի տեղեկություններով՝ դեռ որոշված չէ Էդմոն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի կազմում կմեկնի՞ Ադրբեջանի մայրաքաղաք, թե՞ ոչ։Հիշեցնենք, որ Հայաստսնի հավաքականը բաց կթողնի Բաքվի վարկանիշային մրցաշարը։ Տեսնել ավելին
Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առա...
13:24   16/03/2024
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը 97 կգ քաշային կարգում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշում առաջինն է: Երկրորդ և երրորդ տեղերում բելառուս և կուբացի մարզիկներ են` հաջորդաբար Աբուբակար Խասլականաուն և Գաբրիել Ռոսիլլոն:Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եր Տեսնել ավելին
Մարիամ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Տաշքենդի մր...
16:34   13/03/2024
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է «2nd International Women’s Chess Championship Festival» շախմատի միջազգային մրցաշարը։Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները։Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝1-ին տեղ՝ ՄՎ Անաստասիա Բոդնարուկ2-րդ տեղ՝ ՄՎ Սումյա Սվամինաթան3-րդ տեղ՝ ԿՄՎ Մարիամ Մկրտչյան։ Տեսնել ավելին
Պետրոս Կուրղինյանը դարձել է հունահռոմեական ըմբշամա...
13:59   10/03/2024
Պետրոս Կուրղինյանը (110 կգ) դարձել է հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի Մ17 առաջնության հաղթող՝ 8:0 հաշվով հաղթելով Կուրբան Աբդուլմալիկովին (Դաղստան)։Մեկ այլ հայ՝ Արթուր Մանուկյանը (48 կգ), արծաթե մեդալ է նվաճել, իսկ Արմեն Օհանյանն (48) ու Աղասի Մանուկյանը (71) արժանացել են բրոնզե մեդալների։Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: Տեսնել ավելին
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալի...
16:23   04/03/2024
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:Օրվա առաջին մրցահերթում ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:Մեր երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պու Տեսնել ավելին
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայկ Մարտիրոսյանն ա...
10:50   01/03/2024
ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակները։ Հայաստանի ութ ներկայացուցիչներ են ընդգրկված ցանկում:Տղամարդկանց սանդղակում Հայկ Մարտիրոսյանը անհատական վարկանիշով 49-րդն է / 2681 միավոր /, Գաբրիել Սարգսյանը 61-րդն է / 2671 /, Սամվել Տեր-Սահակյանը 91-րդը / 2646 /, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 98-րդը / 2640 /:Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 51-րդն է / 2396 /, Լիլիթ Մկրտչյանը` 73-րդը / 2378 /, Աննա Սարգսյանը ՝ 75- րդը / 2377/ և Մարիամ Մկրտչյանը՝ 99 –րդը / 2352 / : Տեսնել ավելին
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հեռանում է Հայաստանի...
07:44   27/02/2024
Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է հավաքականից:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հրանտ Մելքումյանը: «Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է տարիներ անց հետ վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ընդգծեց նա:Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է, սակայն հավաքականում ընդգրկված երիտասարդներ Տեսնել ավելին
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմա...
18:12   20/02/2024
Ծանրամարտի Եվրոպայի 2024թ․ առաջնությունում Հայաստանը խոշոր և փոքր մեդալների քանակով թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը (26 մեդալ, որոնցից 11- ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ)։Հիշեցնենք, որ այսօր + 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն։Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել էր ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալը։Նույն օրը Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր։96 Տեսնել ավելին
«Զվարթնոցում» երաժշտությամբ դիմավորեցին ԵԱ-ից վերա...
07:10   20/02/2024
«Զվարթնոց» օդանավակայանում երաժշտությամբ և աղուհացով դիմավորեցին Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ ոսկե մեդալ նվաճած ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանին, քառակի չեմպիոն դարձած Արսեն Հարությունյանին և բրոնզի արժանացած Մեժլում Մեժլումյանին, գրում է Sputnik Արմենիան։Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը կիսաեզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին, իսկ եզրափակիչում` թուրք Մուհամմեդ Կարավուշին, լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ յուրաքանչյուր ոսկե մեդալը շատ դժ Տեսնել ավելին
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մ...
09:21   19/02/2024
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ են բերել Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարից, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 92 կգ քաշային Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը, 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը արծաթե մեդալ են նվաճել, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը արժանացել է բրոնզե մեդալի։ Տեսնել ավելին
Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը...
15:44   18/02/2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում:Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում:Հիշեցնենք՝ ավելի վաղ Կահիրեի գավաթի փուլի օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Տեսնել ավելին
Սլավիկ Գալստյանն ու Կարեն Խաչատրյանը հաղթեցին ըմբշ...
15:18   13/02/2024
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի  Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Խաչատրյանը մեկնարկում հաղթանակներ են տարել:67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում մրցել է Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ ընդամենը երկու րոպեում (12:4):Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը ևս հաղթանակ է տարել մեկնարկում: Բավականին ծանր գոտեմարտում Խաչատրյանը 8:6 հաշվով հաղթել է խորվաթ մրցակցին և Տեսնել ավելին