
Հոծ բազմությունը Բուքինգհեմյան պալատի մոտ դիմավորե...
19:28 09/09/2022
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդին Բուքինգհեմյան պալատի մոտ դիմավորել է բազմահազարանոց ամբոխը՝ «Աստված, պահպանիր թագավորին» բացականչություններով:Ինչպես գրում է Daily Mail-ը սա նրա առաջին հրապարակային երևան գալն էր մոր՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո:Պարբերականը նկատում է, որ ամբոխն ուրախացել է՝ տեսնելով վինտաժային Rolls-Royce-ով ժամանող միապետին և կոնսորտ թագուհուն՝ Կամիլային: Չարլզ Երրորդը դուրս է եկել մեքենայից ու սեղմել իրեն ողջունողների ձեռքերը:Ավելի վաղ հաղորդվել էր,
Տեսնել ավելին

«Նորք» ինֆեկցիոն կենտրոնը վերանորոգման պատճառով կգ...
17:34 09/09/2022
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից.«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություննե
Տեսնել ավելին

Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայութ...
16:26 09/09/2022
2022թ. մայիսի 28-ին ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977թ. ծնված, Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն, համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022թթ.. ընթա
Տեսնել ավելին

Երկրի միակ իսկական լեգենդը. բրիտանացիները բացիկներ...
15:57 09/09/2022
Մեծ Բրիտանիայում սգում են թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հազարավոր մարդիկ՝ հիմնականում սևազգետ, այցելում են թագավորական ընտանիքի հետ առնչվող հայտնի վայրեր:Շատերը բերում են ծաղիկներ, բացիկներ, մոմեր, դրոշներ:Գրություններից մեկում ասվում է.«Ննջեք խաղաղությա՛մբ, Ձե՛րդ Գերազանցություն: Շնորհակալ ենք Ձեր նվիրումի և Ձեր ժողովրդին 70 տարի ծառայելու համար։ Դուք եղել եք իմ ամենասիրելի թագուհին իմ ողջ կյանքի ընթացքում»։Մեկ ուրիշ պաստառին գրված է եղել.«Երկրի մի
Տեսնել ավելին

Արցախի իշխանություներն այս պահին ներգրավված չեն «խ...
14:55 09/09/2022
Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի պատասխանը։Ինչպես հայտնի է՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները «խաղաղության պայմանագրի» նախագծի մշակման շուրջ:Վարչապետ Փաշի
Տեսնել ավելին

Մետաղադրամներ, նամականիշներ, նույնիսկ՝ փաստաբաններ...
12:15 09/09/2022
Եղիսաբեթ2-րդ թագուհու մահից հետո շատ խորհրդանշական առարկաներ, խորհրդանիշներ և կոչումներ պետք է փոխվեն, գրում է Independent-ը:Մետաղադրամները, նամականիշներն ու շքանշաններն այլևս չեն կրի թագուհու հատուկ կողային պատկերը, այսուհետ դրանց վրա կինի նրա որդու և թագավոր Չարլզ 3-րդի պատկերը:Նոր դրոշն ու զինանշանը կնախագծվեն նոր միապետի համար, ամենահայտնի օրհներգը, իհարկե, պետք է ճշգրտվի:Նույնիսկ ավագ փաստաբանները, որոնք 70 տարի հայտնի են որպես «Թագուհու խորհրդականներ», ստիպված կլինեն հարմարվել «Թ
Տեսնել ավելին

Երևանում հանդես կգա աշխարհահռչակ Ջասմին Չոյը...
12:12 09/09/2022
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից մեկը՝ Ջասմին Չոյը։ Համերգային ծրագրում ընդգրկված են Բեդրժիխ Սմետանայի, Ալեքսեյ Շորի, Պետերիս Վասկսի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Դանիել Ռայսկինը։Նշենք, որ «Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և
Տեսնել ավելին

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Պ...
08:54 09/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել։«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ», - հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Տեսնել ավելին

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագ...
08:53 09/09/2022
Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:
Տեսնել ավելին

Չարլզ III-ը Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմ...
08:51 09/09/2022
Շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի նոր թագավոր, գրում է The Times թերթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր թագավորի պաշտոնական հռչակումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։Ինչպես նշված է հոդվածում, սեպտեմբերի 9-ին նոր թագավորն ու կոնսորտ-թագուհի Քամիլան կվերադառնան շոտլանդական Բալմորալ ամրոցից, որտեղ նախորդ օրը մահացել է Եղիսաբեթ II-ը։ Չնայած այն բանին, որ պաշտոնապես նա դեռ չի հռչակվել Մեծ Բրիտանիայի թագավոր, իսկ թագադրումը տեղի կունենա միայն ամիսներ ա
Տեսնել ավելին

Ադրբեջանցիների դեմ միայնակ պայքարող հայ զինվորական...
14:44 08/09/2022
Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը միայնակ պայքարում ադրբեջանցի զինվորականների դեմ: 24News-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, որ հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն անձի նույնականացման, տեղորոշման և ամսաթվի հստակ ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ է սկսել իրականացնել:«Աշխատանքներն իրականում դժվար են, հաշվի առնելով տեսանյութի որակը՝ մեծ բարդություններ կան, բայց, ամեն դեպքում, այդ ուղղությամբ ջ
Տեսնել ավելին

Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառ...
14:42 08/09/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք) առանձին գործառույթի՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների, կասեցումը:Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխնում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսնել ավելին

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամ...
10:35 08/09/2022
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:Հայկական կողմից կորուստներ չկան:
Տեսնել ավելին

ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց․ սահ...
10:33 08/09/2022
ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց՝ սահմանելով 31 հազար 600 դրամ. սա թույլ կտա ապահովել, որ Հայաստանում բացառապես բոլորի թոշակները առնվազն 3000 դրամով բարձրանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին խնդրեց ներկայացնել չզեկուցվող և ընդունված հարցը:«Ինչպես նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ներկայաց
Տեսնել ավելին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մա...
08:41 08/09/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝0:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 27, 31, 33, 35, 37, 71, 73, 75, 79, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մազմանյան փ. 2, 4, 6, 14, 16 շենքեր, Արարատյան 1-ին զանգ՝ 10, 10/1, 10/2, 12, 14, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լենինգրադյան փ. 10,
Տեսնել ավելին
