Տարեսկզբից Հայաստան է ժամանել շուրջ 1մլն 30 հազար ...
19:58   07/09/2022
Համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների, 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261 834։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեն, նշելով, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։Նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 45%), Վրաստանը (9%), Իրանը ( 7%), ԱՄՆ-ն ( Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա...
18:54   07/09/2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:Մայրաքաղաքում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-19 մ/վրկ: Տեսնել ավելին
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը...
14:52   07/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդում է ՊՆ խոսնակը:Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: Տեսնել ավելին
Մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկ...
13:36   07/09/2022
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։ Տեսնել ավելին
Համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատա...
13:28   07/09/2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև` տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի կողմից 2020 Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին ստում է. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ...
08:13   07/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: Տեսնել ավելին
Քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը...
08:12   07/09/2022
Քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Մ-2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+500 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 70-80 խորանարդ մետր ծավալով։ Քարաթափման հետևանքով ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։ Տեսնել ավելին
Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված զոհ...
18:19   06/09/2022
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։Նա նշեց, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի Տեսնել ավելին
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովին Գերա...
17:16   06/09/2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց Տեսնել ավելին
Դիլիջանում մեկնարկեց Buissup Global Forum-ը՝ համախ...
17:13   06/09/2022
«Գաղափարից դեպի իրագործում» խորագրի ներքո սեպտեմբերի 5-ին Դիլիջանում մեկնարկեց Buissup Global Forum-ը՝ մեկ հարթակի շուրջ համախմբելով երիտասարդ ու սկսնակ գործարարներին և ստարտափերներին՝ կիսվելու իրենց փորձով և գաղափարներով։ Անվճար բիզնես Ֆորումն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: «Հայ գործարարների ասոցացիա»-ի էքսպերտային խմբի ջանքերով ընտրված 50 նախագծերը 7 օրվա ընթացքում կկատարելագործվեն և կներկայացվեն ինվեստորներին, իսկ լա Տեսնել ավելին
Ջերմուկում պղծել են հայ մեծանուն գործիչների կիսանդ...
13:02   06/09/2022
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ։«Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Ս Տեսնել ավելին
Հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայո...
11:40   06/09/2022
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Տեսնել ավելին
Որպես զինվորական՝ ժողովրդից պահանջում եմ, որ դեմքո...
11:21   06/09/2022
Արցախի Շոշի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 20–րդ դարի սկզբին, այն երկար տարիներ չէր գործում, հիմա վերանորոգվել է, սեպտեմբերի 4–ին պսակվել է օծված խաչով։Արարողության ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ասել է․«Երբ ազգը համախմբվում, հոգևոր բռունցք է դառնում, այն ժամանակ է, որ խաչը տալիս է հոգևոր լույս»։Եկեղեցու բարեկարգման նախաձեռնությունն Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն  Ջալավյանինն է։ Ըստ նրա՝ հաղթանակների հիմքում ամուր հավատն է․ «Որպես զի Տեսնել ավելին
Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի ...
09:59   06/09/2022
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08:00-ին, Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 25 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին՝ ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Տեսնել ավելին
Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-...
08:24   06/09/2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:Sinquefield Cup-ի առաջատարը 3 միավորով Հանս Նիմանն է: Երկրորդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է:Sinqu Տեսնել ավելին