Նավթը թանկանում է...
13:31   01/07/2021
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան փոքր-ինչ բարձրանում են ՕՊԵԿ+ նիստի նախաշեմին, վկայում են սակարկությունների տվյալները։Հյուսիսային ծովի Brent տեսակի նավթի խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը ավելացել է 0,16 տոկոսով՝ մինչեւ 74,74 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները՝ 0,2 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելը 73,62 դոլար։Թրեյդերների ուշադրության կենտրոնում է լինելու ՕՊԵԿ+ նիստը, որը տեղի կունենա հինգշաբթի ավելի ուշ ժամի։ Վերլուծաբանները կարծում են, որ դաշինքը ավելացնելու է արդյունահանումն օգ Տեսնել ավելին
Մանկատան 300 շրջանավարտներից միայն 206-ն է հասցրել...
13:23   01/07/2021
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում ընդունել է որոշում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով:Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել միայն 206 մանկատան շրջանավարտներ։Միաժամանակ, բնակարանի գնման վկայագ Տեսնել ավելին
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում ավելի քան 500 մար...
10:12   01/07/2021
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում ավելի քան 500 մարդ է մահացել անոմալ շոգի պատճառով: Առնվազն 486 զոհ է գրանցվել վերջին 5 օրում Կանադայում Բրիտանական Կոլումբիա նահանգում, հաղորդում է CBC-ը՝ ոստիկանության վրա հղումով:Նշվում է, որ մահացածներից շատերը տարեցներ էին եւ միայնակ էին ապրում:Օդերեւութաբանների տվյալներով՝ Կանադայում Լիտոն քաղաքում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ՝ մինչեւ 49,5 աստիճան, ինչը գրանցվել է 80 տարի առաջ:40-45 աստիճան է գրանցվել Կանադայի մի շարք այլ շրջաններում, ջերմաստիճանը կպահպ Տեսնել ավելին
Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ի...
10:02   01/07/2021
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:«Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտապների, նորարար հեղինակների համար Տեսնել ավելին
Հրդեհ Խոսրովի արգելոցում...
09:58   01/07/2021
Հունիսի 30-ին, ժամը 18։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:Հրդեհաշիջման աշխատանքներին մաս Տեսնել ավելին
Խախտվել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերն...
14:54   30/06/2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:Ոսումնասիրութ Տեսնել ավելին
Էկոնոմիկայի նախարարություն. կանեփի օրինական շրջանա...
12:58   30/06/2021
Կանեփի օրինական շրջանառության ստուգումներ կանցկացվեն առանց ծանուցման: Այս մասին լուծարված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:Նա խոստովանեց, որ կան այլ օբյեկտիվ ռիսկեր՝ կապված տվյալ ոլորտի սպեցիֆիկայի հետ:«Բացի այդ, լիցենզավորված անձի կողմից պահանջների խախտման համար տուգանքը կկազմի 5-10 մլն դրամ»,-ընդգծեց Գաբրիելյանը:Ընդ որում, կանեփի արտադրության, ներմուծման կամ մեծածախ վաճառքի լիցենզայի փոխանցումը անձին, ով չունի կանեփի արտադրության լիցենզիա, կհանգ Տեսնել ավելին
Կառավարության դիմաց ծառը կոտրվել և ընկել է՝ վնասել...
12:43   30/06/2021
Կառավարության դիմաց ծառ է կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք:Լուսանկարներում երեւում է, որ ծառից մի մեծ հատված կոտրվել է եւ ընկել այդտեղ կայանված ավտոմեքենաների վրա: Պատճառը դեռեւս պարզ չէ: Տեսնել ավելին
Կոտայքում նույնպես երաշտ է. գարնանացան մշակաբույսե...
12:40   30/06/2021
Երաշտի հետևանքով Կոտայքի մարզում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերը հայտնվել են ոչնչացման եզրին։ Մարզի Ֆանտան, Քաղսի, Սոլակ, Ալափարս և այլ համայնքների դաշտերում մեկուկես ամիս է անձրև չի տեղացել, ինչի արդյունքում հողը ճաքել է, իսկ մշակաբույսերը չորացել։ Գյուղացիները հայտնեցին, որ միլիոնավոր դրամների գյուղատնտեսական վարկեր են վերցրել և արդեն իսկ կանգնել լուրջ փաստի առջև։ Թեև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակնե Տեսնել ավելին
Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերը ավելի ն...
08:00   30/06/2021
Վնասի նվազեցումը դրական ազդեցություն ունի հանրային առողջության վրա։ Էլեկտրոնային սիգարետները, սնուսը և ծխախոտի տաքացման համակարգերը համարվում են վնասի նվազեցման գործիքներ, քանի որ բացառում են այրումը և դրա հետևանքով առաջ եկող վնասակար ազդեցությունը։Վերջին 20 տարիների ընթացքում ծխողների թիվն աշխարհում համեմատաբար կայուն է մնացել․ չնայած պետական և միջազգային մակարդակներում ծխելու դեմ պայքարում ներդրված ջանքերին՝ յուրաքանչյուր օր մոտ 1.1 մլրդ մարդ ծխում է։ Տարածված կարծիք կա, որ ծխելու վնասակա Տեսնել ավելին
Արքայազններ Հարին եւ Ուիլյամը վիճել են պապիկի հուղ...
16:10   29/06/2021
Բրիտանացի պատմաբան եւ կենսագիր Ռոբերտ Լեյսին հայտարարել է, որ արքայազն Ուիլյամը՝ արքայազն Հարիի ավագ եղբայրը, ատում է նրա կնոջը՝ Մեգան Մարքլին: Հենց նրա պատճատով են եղբայրները վիճել պապիկի՝ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպ հուղարկավորության ընթացքում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։Լեյսիի խոսքով՝ Ուիլյամի եւ Հարիի միջեւ կոնֆլիկտը սկսվել է մոտ երեք տարի առաջ, սակայն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում արքայազնների ծանոթների մոտ հույս է առաջացել, որ եղբայրները կհաշտվեն։ Սակայն անկախ Տեսնել ավելին
Դոլարի փոխարժեքի անկումը չի դադարում. Եվրոն եւս էժ...
07:00   30/06/2021
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 495.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.89 դրամ (նվազել է 3.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686.34 դրամ (նվազել է 5.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.84 դրամ (նվազել է 0.05 դրամով):Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 415.52 դրամ, ոսկի՝ 28,353.97 դրամ, պլատին՝ 17,566.94 դրամ: Տեսնել ավելին
Ավարտվել է երեխայի առուվաճառքի դեպքի առթիվ հարուցվ...
16:04   29/06/2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից, բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբույժի կազմակերպմամբ, շահադիտական շարժառիթով, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով իր նորածին երեխայի վաճառքի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:Նախաքննությ Տեսնել ավելին
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ի հետ ընդհանու...
15:57   29/06/2021
Եվրոպական միության խորհուրդը հունիսի 29-ին հավանություն տվեց ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Նշյալ համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, Տեսնել ավելին
Վնասել և գողացել են Սարյանի պուրակի ոռոգման համակա...
15:00   29/06/2021
Երևանի Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է: Այս մասին տեղեկություն է փոխանցել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:«Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։ Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ պուրակում լուծվել է ոռոգման հարցը։ Մենք ջանք, ժամանակ ու ռե Տեսնել ավելին