Ստեղծվել է ՌԴ-ում առաջին ստորջրյա ռոբոտը

Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի Նեյրոտեխնոլոգիաների եւ մեքենայական ուսուցման կենտրոնի մասնագետները ստեղծել են թունայի տեսք ունեցող ստորջրյա ռոբոտ:

Ռոբոտի ստեղծման աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Վիկտոր Կազանցեւը: Մասնագետները պատմել են, որ ռոբոտը պետք է կառավարի ձկների վտառներն այն դեպքում, եթե տեղի ունենա բնապահպանական աղետ:

«Պատկերացրեք, եթե օվկիանոսում տեղի ունենա բնապահպանական աղետ, օրինակ, նավթի արտահոսք, այդ դեպքում ռոբոտն ունակ է որպես առաջնորդ կամ պայմանական գիշատիչ տեղափոխել ձկների վտառներն անվտանգ վայր»,-պատմել է պորֆեսոր Կազանցեւը:

Պրոֆեսորը հավելել է, որ հետազոտողները դեռեւս պետք է հասկանան՝ ինչպես արդյունավետորեն կառավարել ռոբոտին: Օրինակ՝ ջրի տակ չկան GPS համակարգեր, որոնք թույլ կտային համակարգել աշխատանքը մեծ հեռավորության վրա: