Չինացի տիեզերագնացները յոթ ժամ անցկացրել են բաց տիեզերքում

Երկու տիեզերագնաց առաջին անգամ մուտք են գործել բաց տիեզերք Չինաստանի նոր ուղեծրային կայանի սահմաններից դուրս, որպեսզի տեղադրեն տեսախցիկներ եւ այլ սարքավորումներ 15-մետրանոց ռոբոտացված ձեռքի օգնությամբ, գրում է Associated Press-ը:

Չինաստանի պետական հեռուստատեսությամբ ցույց են տվել՝ ինչպես են Լյու Բոմն ու Թան Խունբոն դուրս գալիս շլյուզից, եւ նրանց ներքեւում երեւում է Երկիրը: Անձնակազմի երրորդ անդամը՝ հրամանատար Նի Խայշենը, մնացել էր ներսում:

Լյուն եւ Թանն անցկացրել են կայանի սահմաններից դուրս շուրջ յոթ ժամ, հայտնել է չինական տիեզերական գործակալությունը:

Աստղագնացները ժամանել էին հունիսի 17-ին եռամսյա առաքելության համար Չինաստանի երրորդ ուղեծրային կայանում, որը հավակնոտ տիեզերական ծրագրի մասն է, որն իջեցրել է ռոբոտ ռովերին Մարսի մակերեւույթին այդ տարվա մայիսին: Նրանց առաքելությունը համընկել էր իշխող Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյա տարելիցի հետ: