Հուլիսը Հայաստանում կլինի նույնքան շոգ, որքան եւ հ...
14:09 02/07/2021
Հուլիսը Հայաստանում կլինի նույնքան շոգ, որքան եւ հունիսը։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի գլխավոր օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը։Նրա խոսքով՝ օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում կգերազանցի նորմը 2-3 աստիճանով։«Իրաքից հուլիսի 3-4-ին սպասվում է տաք օդային զանգվածների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը Երեւանում, Արարատում եւ Սյունիքի հովիտներում կտրուկ կբարձրանա եւ կգրանցվի 40-41 աստիճանի մակարդակին։ Բայց արդեն հուլիսի 6-ից շոգը կնահանջի, եւ օ
Տեսնել ավելին
Կարկտահարության հետեւանքով Լուսակերտ գյուղում վնաս...
14:04 02/07/2021
Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղում երկու օր առաջ տեղացած կարկուտը նախնական հաշվարկով վնասել է մոտ 370 հեկտար ցանքատարածք ու մի քանի բնակելի տների տանիք։ Այս մասին ասել է համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը։Կարկտահարվել են հացահատիկի, կարտոֆիլի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ Վնասի չափը դեռ ճշտվում է, բայց նախնական հաշվարկով, ըստ Լուսակերտի համայնքի ղեկավարի՝ 60%-ով վնասվել է կարտոֆիլի դաշտերը, 70%-ով՝ցորենինը, 90%-ով էլ գարունը եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանք
Տեսնել ավելին
Քանաքեռ-Զեյթունում ջուրը պղտոր է կամ ժանգագույն․ մ...
14:01 02/07/2021
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Այս մասին հայտարարություն է տարածել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը:Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների
Տեսնել ավելին
Երևանում մի քանի ամսից կանցնենք տրանսպորտի էլեկտրո...
13:29 02/07/2021
Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:Նա նաեւ նշել է. «Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծել
Տեսնել ավելին
Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրա...
12:54 02/07/2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը:Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը
Տեսնել ավելին
Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը...
12:35 02/07/2021
9-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանի համար սկսվեց տնտեսական ու քաղաքական կյանքի զարգացման նոր շրջան։ Արաբական տիրապետության մոտ երկհարյուրամյա ժամանակաշրջանն իր դրոշմն էր թողել Հայաստանի կյանքի բոլոր բնագավառների վրա։ Այդ ծանր ժամանակաշրջանում Վասպուրականը օտար տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի օջախներից մեկն էր։ Պատահական չէ, որ 9-րդ դարի կեսերին Հայաստան մտած արաբ զորապետները՝ Աբուսեթը, Յուսոֆը, Բուղան, Վասպուրականով էին սկսում ու վերջացնում իրենց շահատակությունները՝ ժողովրդ
Տեսնել ավելին
Հայտնաբերվել է 97 կգ հերոին․ ՊԵԿ...
11:15 02/07/2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակից
Տեսնել ավելին
Պարզվել է ավազակություն կատարած անձի ինքնությունը...
10:51 02/07/2021
Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»:Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով մասնաճյուղի պահոցից հափշտակել էր փող և դիմել փախուստի:Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների
Տեսնել ավելին
Ձևավորվում է Հայ Բազե բարձր տեխնոլոգիաների լաբորատ...
16:17 01/07/2021
Հերոսների Վերականգնողական Քաղաքում Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայերի օգնությամբ
ձևավորվում է Հայ Բազե բարձր տեխնոլոգիաների
լաբորատորիան, որտեղ
Արցախյան պատերազմի մեր հերոսների ընտանիքի անդամներն
ու պատերազմի մասնակից զինիվորները մասնագետների ղեկավարությամբ և աջակցությամբ կստեղծեն հետախուզական անօդաչու թռչող
սարքեր։
Տեսնել ավելին
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Բարսեղ Բեգլարյան...
15:54 01/07/2021
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի գործով ընթացող դատական նիստին Բարսեղ Բեգլարյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Սերժ Սարգսյանն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։«Մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել։ Այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում «Ֆլեշ» ընկերությա
Տեսնել ավելին
Ամուսինները և նրանց որդին կատարել են մարդու հարկադ...
14:49 01/07/2021
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ աշխատանքային թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ողջ շրջանակը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ ամուսինները և նրանց 2003թ. ծնված որդին 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատված
Տեսնել ավելին
Կենսաթոշակները կվճարվեն հուլիսի 2-ից...
14:22 01/07/2021
Կենսաթոշակները կվճարեն հուլիսի 2-ից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:«Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 2-ին՝ օրվա երկրորդ կեսից», - նշված է հաղորդագրության մեջ։
Տեսնել ավելին
Գիտության ոլորտը կհամալրվի երիտասարդ կադրերով...
14:17 01/07/2021
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախատեսվող կարգավորումները կնպաստեն գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմանվեն
Տեսնել ավելին
Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են ն...
13:50 01/07/2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների՝ շաքարավազի, ձեթի, կարագի և ալյուրի գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:Ըստ ներկայացված տվյալների՝ վերջին շաբաթներին նկատվում է նշված ապրանքների գների որոշակի նվազում:
Տեսնել ավելին
Լատվիայի և Լեհաստանի հետ կստորագրվեն առանց թույլտվ...
13:39 01/07/2021
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը:Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված
Տեսնել ավելին