ԱՄՆ-ում բախում է տեղի ունեցել տրանսգենդերների իրավունքների ընդդիմադիրների եւ կողմնակիցների միջեւ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել բախում տրանսգենդերների իրավունքների ծայրահեղ աջակողմյա ընդդիմադիրների եւ կողմնակիցների միջեւ, հաղորդում է NBC-ն:

Ակցիան անցկացնելու համար առիթ էր Կորեական թաղամասում սպա սրահներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որում հաճախորդ կանանցից մեկը բողոքել էր սովորական կանանց հետ միեւնույն գոտում տրանսգենդեր կնոջը սպասարկելու համար: Հաճախորդ կնոջը շփոթեցրել էր տրանս-հաճախորդների հետ միեւնույն գոտում գտնվելու փաստը: Սպա սրահի աշխատակիցները մերժել էին տրանսգենդեր հաճախորդին մեկուսացնելու մասին կնոջ պահանջը՝ հղում անելով նրա իրավունքներին: Կանանց բողոքները տեսանկարահանվել էին եւ հրապարակվել ցանցում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ու դարձել միաժամանակ երկու ակցիաների անցկացման պատճառ:

Ակցիաներից մեկի մասնակիցները պաշտպանում էին տրանսգենդերների իրավունքները, մյուսները՝ ծայրահեղ աջակողմյա հայացքներ ունեցող մասնակիցներ էին, սակայն հայտնվել էին փոքրամասնության խմբում: Ակցիայի հետեւանքով տեղի էին ունեցել բախումներ եւ ֆիզիկական ուժի կիրառում, մասնակիցներից մեկը կյանքին չսպառնացող վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Բախումների պատճառով ոստիկանությունը հայտարարել էր, որ ակցիաներն անօրինական են: Այդուհանդերձ, ակցիաների մասնակիցներին չէր հաջողվել անմիջապես հանդարտեցնել, դեռեւս որոշակի ժամանակ շարունակվում էին ցուցարարների՝ միմյանց եւ ոստիկանների հետ բախումները:

Տեսանյութերի համաձայն՝ ցուցարարները վանկարկում են. «Փրկեք մեր երեխաներին» նախադասությունը: