Հռոմի Պապը կվիրահատվի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կվիրահատվի Իտալիայի մայրաքաղաքի Ջեմելիի անվան հիվանդանոցում: Այդ մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելել է Հռոմում Ա.Ջեմելիի անվան բուժկենտրոն, որտեղ կանցկացվի նրա պլանային վիրահատությունը հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզի կապակցությամբ»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

84-ամյա հովվապետի վիրահատությունը կիրականացնի պրոֆեսոր Սերջիո Ալֆյերին:

Ավելի ուշ Վատիկանից կհայտնեն վիրաբուժական միջամտության արդյունքների մասին։