Քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է
Քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Մ-2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+500 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 70-80 խորանարդ մետր ծավալով։ Քարաթափման հետևանքով ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։