Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ...
17:47   03/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: Տեսնել ավելին
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել առաջին պարտիան Sinq...
17:02   03/09/2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը սկսել է պայքարը Sinquefield Cup-ում:ԱՄՆ-ում անցկացվող խոշորային այս մրցաշարին` Sinquefield Cup-ին, մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Հանս Նիմանն էր: Պարտիայի 50-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին:Մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ է տոնել միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:Sinquefield Cup-ին մասնակցում են  10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 Տեսնել ավելին
Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազա...
16:21   03/09/2022
Հրանոթի արկերի գործով անցնող, 2 ամսից ավելի կալանքի տակ գտնվող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը:Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողութ Տեսնել ավելին
Վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտ...
16:10   03/09/2022
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորաիայում այժմ մաքրվում, ամրակայվում և վերականգնվում են 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված իրերը. Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ: Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում:ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոներից այժմ վերականգնվո Տեսնել ավելին
Հանրապետության որոշ շրջաններում և Երևանում օդի ջեր...
15:43   03/09/2022
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Հանրապետության տարածքում` սեպ Տեսնել ավելին
Իջևանի գինու գործարանի մոտ խոտածածկույթի հրդեհի մա...
12:30   03/09/2022
Սեպտեմբերի 3-ին Իջևանի գինու գործարանի մոտ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։ Տեսնել ավելին
Հրշեջ-փրկարարները մարել են Հայաստանի տարբեր հատված...
12:29   03/09/2022
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 628.5 հա տարածքում բռնկված հրդեհները: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:Սեպտեմբերի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 61 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Ապարան քաղաքում՝ 5000 քմ, Գեղադիր գյուղում՝ 15 հա, Գեղաձոր գյուղում՝ 200 քմ, Վարդենուտ գյուղում՝ 6 հա, Ք Տեսնել ավելին
Մթության պատճառով Իջևանի գինու գործարանի մոտ խոտած...
07:34   03/09/2022
Մթության պատճառով Իջևանի գինու գործարանի մոտ խոտածածկույթի հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Իջևանի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։Պարզվել է, որ այրվում Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ Պ...
18:08   02/09/2022
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ: Տեսնել ավելին
Պատմությունը մեզ նորից շանս է տալու, որ Արցախը վեր...
17:08   02/09/2022
Պետք չէ հոռետեսական տրամադրություններ տարածել, թե Արցախը հայկական պահելու հնարավորություններն այլևս մսխված են. այսօր Արցախին աննախադեպ՝ մոտ 300 միլիոն դոլարի ֆինանսական հատկացումներ են տրամադրվում, բնակարանաշինություն է իրականացվոմ, և ամեն ինչ արվում է, որպեսզի արցախահայությունը տեղում մնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։«Բայց Արցախը կանգուն պահելը ոչ միայն իշխանությունների, այլ նաև համայն հայության խնդիրն է, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք՝ Արցախը հայկ Տեսնել ավելին
«Մենք տեսել ենք, թե ինչպես են անիվները վառում ու գ...
16:44   02/09/2022
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը մինչև հիմա ամբողջությամբ չի մարվել․ երեկվանից սկսած՝ մոտավորապես 100 հա խոտածածկ տարածք է վառվել, «Փաստինֆո»-ին ասել է Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։«Հրդեհը բռնկվել է ադրբեջանցիների դիրքերի մոտից՝ երեկ, ժամը 12-ի կողմերը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են անիվները վառում ու գլորում ձորը։ Ուղղակի քամին հակառակ ուղղությամբ էր փչում, ու կրակը տարել է հիմնականում դեպի այն կողմը, որը հիմա թշնամու վերահսկողության տակ է։ Այսինքն՝ հա Տեսնել ավելին
«Մենք տեսել ենք, թե ինչպես են անիվները վառում ու գ...
16:43   02/09/2022
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը մինչև հիմա ամբողջությամբ չի մարվել․ երեկվանից սկսած՝ մոտավորապես 100 հա խոտածածկ տարածք է վառվել, «Փաստինֆո»-ին ասել է Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։«Հրդեհը բռնկվել է ադրբեջանցիների դիրքերի մոտից՝ երեկ, ժամը 12-ի կողմերը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են անիվները վառում ու գլորում ձորը։ Ուղղակի քամին հակառակ ուղղությամբ էր փչում, ու կրակը տարել է հիմնականում դեպի այն կողմը, որը հիմա թշնամու վերահսկողության տակ է։ Այսինքն՝ հա Տեսնել ավելին
«Անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պա...
15:56   02/09/2022
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարութունյանին։«ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական Տեսնել ավելին
Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ հանուն Արցախի մ...
14:30   02/09/2022
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով կ'ողջունենք Ձեզ։Ողջ հայութեան համար խոր նշանակութիւն ունեցող 2 Սեպտեմբերը, ներկայ ժամանակներուն մեր ժողովուրդը կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց։ Արցախի անկախութեան հռչակումը մեր ժողովուրդի հաւաքական հաւատքին ու ամուր վճռակամութ Տեսնել ավելին
Կասկածում եմ, նման բան չի կարող լինել, նախաքննությ...
11:18   02/09/2022
Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա:Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ու Տեսնել ավելին