Քաղաքական հայացքների համար ինքնահրաժարականի պահանջ...
15:06   30/06/2021
Տարբեր քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների կողմից առանձին համայնքների ղեկավարներին ներկայացվող ինքնահրաժարականի հրապարակային կամ ուղիղ պահանջներն անօրինական են, հարվածում են ժողովրդավարության արժեքներին ու սկզբունքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական գործադիր իշխանության մաս չեն կազմում, նրանք չեն փոխվում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։Համայ Տեսնել ավելին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն ընդունել է Ար...
15:01   30/06/2021
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը ընդունել է  Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն:Նիդեռլանդներում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտնել է, որ միջնորդությունն ընդունվել է միաձայն: Տեսնել ավելին
Փոխանակ զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, խ...
14:58   30/06/2021
Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ։Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:Ադրբեջանի պաշտպանու Տեսնել ավելին
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադ...
13:33   30/06/2021
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժման հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության անդամ, «Իմ քայլի» ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:Նա նշեց, որ տվյալ թեման բարձրացվել է ԵԽԽՎ պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ժամանակ քննարկվել է Արեւելյան Միջերկրական ծովում Անկարայի ագերսիվ գործողությունները:Հայկական պատվիրակության անդամները զուգահեռներ են անցկացրել Թուրքիայի եւ Ադրբեջա Տեսնել ավելին
Լավրովը եւ Չավուշօղլուն ԼՂ հարցի շուրջ քննարկում կ...
12:36   30/06/2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կմեկնի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի արդիական հարցեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Անդրկովկասում տիրող իրավիճակը կդառնա բանակցությունների եւս մեկ կարեւոր թեմա:Մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկան ճիշտ չի համարում ԼՂ-ում կարգավորմանն առնչվող թեմաները տարածա Տեսնել ավելին
Մխիթար Հայրապետյանը՝ կոտրած տաշտակի առջև. որ պաշտո...
12:30   30/06/2021
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այլեւս խորհրդարանում չի լինելու:Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն արդեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ինքը պետք է գործադիրում լինի: Մխիթար Հայրապետյանի երազանքը եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնը, ս Տեսնել ավելին
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել...
15:35   29/06/2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ:«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: Տեսնել ավելին
Նաիրա Զոհրաբյան. Ծառուկյանին շրջապատում են մարդիկ,...
15:20   29/06/2021
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ  Ծառուկյանին վստահեցնում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կհավաքի ընտրողների ձայների 27%-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:Նա շնորհակալություն հայտնեց Ծառուկյանին, որ իրեն բերել է քաղաքականություն, սակայն կուսակցությունում եղել են մարդիկ, ովքեր աշխատել են իր եւ իր գործընկեր Գեւորգ Պետրոսյանի դեմ:Նա նշեց, որ իր համար անսպասելի էր, Տեսնել ավելին
ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է արել ազատ արձակել...
14:45   29/06/2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն  կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման: Լինդեն այս մասին ասել է ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ հայ հասարակությունը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ԵԱՀԿ-ի պասիվ դիրքորոշումից և հարցին, թե արդյոք ԵԱՀԿ գործող նախագահը կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահի տեսակետը, թե ԼՂ հակամարտությունը Տեսնել ավելին
Խեղկատակությունը շարունակվում է. Բաքվի դատարանը գո...
14:38   29/06/2021
Ադրբեջանի իշխանությունները, նպատակադրվելով ապահովել իրականության սթափ եւ համարժեք ընկալման բազմաթիվ հակառեկորդներ, շարունակում են խեղկատակությունը եւ հայ գերիների դատուդատաստանը։ Բայց ալիեւյան ռեժիմի խեղկատակներին այս ամենը քիչ է թվում։Դատարան կոչվող խեղկատակային կառույցը որոշել է «դեմոկրատիա» խաղալ։ Քիչ է, որ գերիները հավաստիացնում էին, թե իրենց հանդեպ ոչ մի ճնշում չկա եւ քիչ է մնում երդվեին, որ իրենց կալանավայրը հիասքանչ է, հիմա էլ փաստաբանները նոր շոու են խաղարկում։«Փաստաբանները միջնորդությու Տեսնել ավելին
Լավրովը ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի հետ քննարկել ...
11:00   29/06/2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ:Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են փախստականների եւ ժամանակավոր տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ վերադառնալու հարցը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարության համաձայն: Տեսնել ավելին
Եթե այսպես շարունակվի, Ալիեւը կպահանջի նոր զիջումն...
10:00   29/06/2021
Եթե այսպես շարունակվի, Ալիեւը կպահանջի նոր փոխզիջումներ եւ, ցավոք, կստանա դրանք: Այդ մասին հայտարարել է «The California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:«Ընտրությունների արդյունքները Հայաստանի բնակչության որոշումն է, եւ մենք պետք է հարգենք մեր ժողովրդի որոշումը: Միեւնույն ժամանակ ընտրություններից մի քանի ամիս առաջ՝ Արցախում խայտառակ պարտությունից հետո, ես հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հրաժարական կտա: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած ղեկավար, որը տապալվել է պատերազմի արդյունք Տեսնել ավելին
Մենք ոչ թե վենդետա ենք խոստացել, այլ կադրային ջարդ...
10:38   29/06/2021
Մենք ոչ թե վենդետա ենք խոստացել, այլ կադրային ջարդ, եւ կադրային ջարդը լինելու է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։«Պետական համակարգը պետք է կուռ լինի, եւ միանշանակ ծառայի հաղթած ուժի․․․», Ա․Գրիգորյանը խոսքը չի ավարտել, մեկնաբանն, ընդհատելով, նշել  է, որ քաղծառայողները պաշտպանված են օրենքով․«Պետական համակարգի մի մասը, դուք էլ եք տեսել, ե ինչպես է տորպեդահարում կառավարման համակարգը։ Այդ մասը չի ցանկացել օգտվել ընձեռնված հնար Տեսնել ավելին
Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմ...
15:16   28/06/2021
Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի եւ վերացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  Վարչական դատարանում բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խ Տեսնել ավելին
Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանում ժողո...
15:11   28/06/2021
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան, Եվրամիության եւ Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը կստանձնի հայկական ժողովրդավարության առավել արդյունավետ աջակցության հնարավորությունները ուսումնասիրելու առաքելությունը: Այս մասին նշված է Կանադայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:«Հիմնվելով վերջին տարիների համատեղ աշխատանքը եւ մեր երկրների քաղաքացիների միջեւ երկարատեւ շփումների վրա՝ Կանադան հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցությանը՝ Տեսնել ավելին