Լավրովը ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի հետ քննարկել է փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են փախստականների եւ ժամանակավոր տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ վերադառնալու հարցը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարության համաձայն: