ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժման հարցը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժման հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության անդամ, «Իմ քայլի» ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, որ տվյալ թեման բարձրացվել է ԵԽԽՎ պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ժամանակ քննարկվել է Արեւելյան Միջերկրական ծովում Անկարայի ագերսիվ գործողությունները:

Հայկական պատվիրակության անդամները զուգահեռներ են անցկացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների միջեւ:

«Այդ երկու երկրները նախ ներխուժում են այլ պետության տարածք, ապա ասում՝ եկեք բանակցենք: ԵԽԽՎ-ում մեր գործընկերները համաձայնեցին, որ անհնար է բանակցել ռազմական ներխուժման պայմաններում»,-նշեց Իգիթյանը: