Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը
Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի եւ վերացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարանում բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար: