Երկրի միակ իսկական լեգենդը. բրիտանացիները բացիկներով ու ծաղիկներով սգում են թագուհու կորուստը

Մեծ Բրիտանիայում սգում են թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հազարավոր մարդիկ՝ հիմնականում սևազգետ, այցելում են թագավորական ընտանիքի հետ առնչվող հայտնի վայրեր:

Շատերը բերում են ծաղիկներ, բացիկներ, մոմեր, դրոշներ:

Գրություններից մեկում ասվում է.«Ննջեք խաղաղությա՛մբ, Ձե՛րդ Գերազանցություն: Շնորհակալ ենք Ձեր նվիրումի և Ձեր ժողովրդին 70 տարի ծառայելու համար։ Դուք եղել եք իմ ամենասիրելի թագուհին իմ ողջ կյանքի ընթացքում»։

Մեկ ուրիշ պաստառին գրված է եղել.«Երկրի միակ իսկական լեգենդը»:

Նշենք, որ սգավորներից շատերը չեն կարողանում զսպել հուզմունքը:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ Բալմորալի իր շոտլանդական նստավայրում: Նա 96 տարեկան էր: Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում: