Ժամը 8:00-ին ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Վերին Շորժայի ուղղությամբ

Գիշերը Գեղարքունիքի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ հանգիստ է եղել, սակայն առավոտյան ժամը 8:00-ի կողմերն ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել, քաղաքացիական օբյեկտները վնասներ չեն կրել։ Այս մասին ասել է բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Նրա խոսքերով, այս պահի դրությամբ՝ կրակոցներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: