
Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանները քաշքշելով բեր...
08:16 21/09/2022
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների ծնողները։ Ակցիայի մասնակից ծնողներին ոստիկանությունը բերման է ենթարկել. բերման ենթարկված ծնողների թիվը հասնում է 30֊ի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Նրանցից 30-ը ունեն մարմնական վնասվածքներ։
Տեսնել ավելին

«50 զինվորի հանել է դիրքերից, վերջում զոհվել է դիպ...
19:50 20/09/2022
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13–ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով Իշխանասարի դիրքերից մեկում զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Հարությունյանը։Հենրիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողի հարազատներից Հակոբ Վարոյանը պատմեց, որ 19-ամյա Հենրիկը 10 ամսից զորացրվելու էր։ Սկզբում ծառայության էր անցել Քանաքեռի կապի ուսումնական գումարտակում, 6 ամիս անց ծառայությունը շարունակել էր Կապանի զ
Տեսնել ավելին

Իսպանիայի հայկական համայնքը ցույց է կազմակերպել՝ պ...
19:33 20/09/2022
Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասել է, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն Ալիկանտեից, այլև հարևան քաղաքներից: «Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա են եղել Ալիկանտե քաղաքի ընդդիմադիր երկու կուսակց
Տեսնել ավելին

Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհ...
16:47 20/09/2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։Զննվել է շուրջ 7 հեկտար անտառ
Տեսնել ավելին

Deep Purple խմբի երգիչ Յեն Գիլանն այսօր հանդես է ե...
15:16 20/09/2022
Deep Purple խմբի երգիչ Յեն Գիլանն այսօր հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի՝ անդրադառնալով ՀՀ-ում տիրող կարգավիճակին: «Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- գրել է երգիչը: Նշենք, որ ավելի վաղ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը հանդես էր եկել ի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստան
Տեսնել ավելին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ ...
14:24 20/09/2022
Այսօր, սեպտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։«Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին»,–հայտնել է Մուսինյանը:
Տեսնել ավելին

Ջերմուկի մարտերում զոհված 19-ամյա Կարեն Գասպարյանը...
13:22 20/09/2022
Ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանը։19-ամյա Կարենը Երեւանից էր։ Բանակ էր զորակոչվել այս տարվա ձմռանը։ Ծառայում էր Կապանում։Կարենը սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քելեջում, թառահար էր։ Միաժամանակ նա սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժնում։«Հիանալի մարդկային որակներով, դաստիարակված տղա էր, իր գործիքին էլ հիանալի էր տիրապետում։ Ինքն ուներ հնարավորություն տարկետում վեր
Տեսնել ավելին

Սպասվում է առանց տեղումների եղանակ...
13:20 20/09/2022
Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-ին, 22-ին կնվազի 3-5 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ
Տեսնել ավելին

Բռնապետական Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբ...
10:30 20/09/2022
Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը։Նախարար Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։Նախարարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտու
Տեսնել ավելին
Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
08:09 20/09/2022
Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Տեսնել ավելին

Թաքստոց մտնելու հրաման է տվել, ինքը հետ է վազել ու...
21:42 19/09/2022
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում սեպտեմբերի 14-ին զոհվել է 22-ամյա սպա Մանուկ Միքայելյանը։Հրետանավոր Միքայելյանը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի շրջանի Գեղաձոր գյուղից էր։NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբոր որդին պատմեց, որ Միքայելյանը 9 տարեկանում կորցրել է հորը։ Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։Հրետանավոր Միքայելյանը տան միակ որդին էր, իրենից մեծ երեք քույր ունի։ Նա ծառայում էր Կապանի զորամասերից մեկում, զոհվե
Տեսնել ավելին

«Ջոկին նահանջելու հրաման է տվել, ինքը դիրքը չի լքե...
18:25 19/09/2022
Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով զոհվել է 19–ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանը։Նա Արագածոտնի մարզի Օրգով բնակավայրից էր։ Բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսին։ Սկզբում ծառայել էր Արմավիրում, հետո տեղափոխվել՝ Կապան։NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբայրը՝ Դերենիկ Կարապետյանը պատմեց, որ Կարենը զոհվել է սեպտեմբերի 12–ի լույս 13-ի գիշերը՝ Ադրբեջանի հարձակման առաջին գիշերը։«Մի շաբաթ է՝ դիրքում էր, հերթապահություն էր իրականացնում։ Կ
Տեսնել ավելին

Զոհված Գրիգոր Կիրակոսյանը 44-օրյա պատերազմի ժամանա...
17:34 19/09/2022
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է 43-ամյա պայմանագրային զինծառայող Գրիգոր Կիրակոսյանը:Գրիգոր Կիրակոսյանն ութ տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության: Մինչ այդ նա զբաղվում էր հրուշակագործությամբ:Նա ամուսնացած էր: Ուներ երկու որդի եւ մեկ դուստր: Մեկ որդին անչափահաս է:«Գրիգորը սեպտեմբերի 11-ին վերադարձել էր հերթապահությունից, սակայն հաջորդ գիշերը տագնապով նորից բարձրանում է դիրքեր, իսկ սեպտեմբերի 13-ին էլ զոհվում ԱԹՍ-ի հարվածից: Չորս ընկերների հետ է
Տեսնել ավելին

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհե...
15:11 19/09/2022
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Տեսնել ավելին

Զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, լեյտ...
14:15 19/09/2022
Սրտի խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, Կապանի զորամասի 2-րդ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, լեյտենատ Էրիկ Գեղամյանը, հայտնում են ՀՌՀ-ից։ Հայ-Ռուսական համալսարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, նրա ընկերներին և հարազատներին։
Տեսնել ավելին
