21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրո...
19:37 17/09/2022
Սեպտեմբերի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։Պաշտպանության նախարարությա
Տեսնել ավելին

Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում 25 հազար...
18:01 17/09/2022
ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ին որոշում է կայացրել այդ երեք մարզի բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ընդհանուր առմամբ 172 դպրոցների շուրջ 25 հազար աշակերտ այս պահին չի հաճախում դպրոց, խախտված է նրանց կրթության իրա
Տեսնել ավելին

Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրա...
16:30 17/09/2022
Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։NEWS.am–ին Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է եւս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան եւ Ալիսա Մելքոնյան։Հիշեցնենք, որ սե
Տեսնել ավելին

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով...
15:59 17/09/2022
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +31 +33 աստիճան։Օդի ջերմաստիճանը մարզերում.Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +24 +29,Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +25 +28,Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +27 +30,Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22 +26,Լոռիու
Տեսնել ավելին

«Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրե...
15:38 17/09/2022
Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակել է «Արցախպրես»-ը․«Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը ՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։
Տեսնել ավելին

«Արդյոք կլինե՞ն սանկցիաներ Ադրբեջանի դեմ, թե՞ Եվրո...
12:01 17/09/2022
Հայտնի հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջումանդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիային ու պատմել հետեւողներին սահմանին կատարվող իրադարձությունների մասին։ Համասյանը տեղեկացրել է, որ որոշել է չչեղարկել նոյեմբերին սպասվող իր շրջագայությունը, որպեսզի երաժշտության միջոցով կարողանա սփոփել իր հանդիսատեսին։«Սեպտեմբերի 13-ից սկսած այնպիսի զգացողություն էր մոտս, որ ուզում էի նստել տանն ու հետաձգել իմ կյանքի բոլոր ծրագրերը, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ հանկարծ լուծումը
Տեսնել ավելին

Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում 3-րդ օրն է հա...
10:49 17/09/2022
Երրորդ օրն է` Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք է անցկացվում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:ՀՀ ազգային ժողովում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալ ծանր որոշումների, բողոքի ալիք է բարձրացրել Արցախում: Մի քանի օր է արդեն, բայց հանրության շրջանում մտահոգությունը չի թուլանում, հարցերը չեն պակասում:Հայտարարություններին ու հավաստիացումներին, որ Արցախի կարգավիճակի
Տեսնել ավելին

Ցնցված եմ Ջերմուկում տեսած ավերածությունների պատկե...
09:59 17/09/2022
Հայաստանում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպն (Erik Tintrup) ասել է, որ «ցնցված է» ավերածությունների այն պատկերներից, որոնք տեսել է Ջերմուկում։«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ըն
Տեսնել ավելին

Վլադիվոստոկում Փաշինյանը թիրախավորեց ԶՈւ-ն՝ 2020թ....
08:35 17/09/2022
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։«1. Ցավում եմ, որ զրկված եմ այս օրերին մեր Զինված ուժերին օգտակար լինելու հնարավորությունից: Խոնարհվում եմ կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած եւ Հայոց բանակի պատիվը բարձր պահած զինծառայողների ծնողների առջև։2. Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ Զինված ուժերը՝ կրկին փորձելով 2020թ.
Տեսնել ավելին
Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
08:33 17/09/2022
Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Տեսնել ավելին

Ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
19:59 16/09/2022
ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։«Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»,- գրել է նա:
Տեսնել ավելին

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է 19-ամյա Ար...
17:45 16/09/2022
սիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արեն Մալաքյանը։19-ամյա Արեն Մալաքյանը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արենի համագյուղացին, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի։«Արենը սովորում էր Վանաձորի պետական համալսարանի Կերպարվեստի բաժնում․ ցանկանում էր նկարիչ դառնալ։ Հաճախ նկարում էր նաեւ նախորդ պատերազմներում զոհված տղաններին։ Արենը շատ ազնիվ, տաղանդավոր, բարի տղա էր ու շատ էր սպասում իր ծառայությանը»,- նշեց համագյուղացին։Արեն Մալ
Տեսնել ավելին

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն իր միկրոբլոգում պատ...
16:08 16/09/2022
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում պատմել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինվորականների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին։ Լրագրողը Telegram-ի ալիքներով տարածված սարսափելի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները պղծում հայ զինվորների դիերը։Այդպես, տեսանյութերից մեկում ադրբեջանական բանակի զինվորները մերկացրել են մի հայ կին զինվորի, քար են դրել նրա ակնախորշում, իսկ մատը՝ բերանը։«Բազմաթիվ մեկնաբանություններում ադրբեջա
Տեսնել ավելին
Ջերմուկի ուղղությամբ մարտերի ժամանակ զոհված 28–ամյ...
15:38 16/09/2022
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը։ 28–ամյա Նարեկը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքից էր։ Նա 2014 թվականից տարբեր ժամանակահատվածներում ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ NEWS.am-ի հետ զրույցում նրա մարտական ընկերը՝ «Հայդուկ» ջոկատի անդամ Հայկ Քիսեբլյանը պատմեց, որ Նարեկը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ ռազմական գործողությունների ժամանակ, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14–ին։
Տեսնել ավելին

Ներքին Հանդում նախօրեին կորած փրկարարը գերի է ընկե...
15:23 16/09/2022
Սյունիքի մարզի Ներքին Հանդում նախօրեին կորած ԱԻՆ փրկարարը, որի հետ կապը կորել էր, գերի էր ընկել, ապա փոխանակվել ադրբեջանցի գերու հետ։ Լուրը «Սպուտնիկ Արմենիա»-ին հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։«Հաստատում եմ ԱԻՆ աշխատակցի փոխանակման մասին լուրը»,– նշել է Թորոսյանը։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էր տեղեկացրել, որ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու․ խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար
Տեսնել ավելին
