Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը. ԳՇ պետ

Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, Հայաստանում  հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: