«Արմմոնոն» հյուրընկալվեց Գյումրիում և Արտաշատում...
10:10   13/06/2021
 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում իր աշխատանքներն է շարունակում «Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնը։«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն իր գոյության մեկ ու կես տասնյակից ավելի տարիների ընթացքում կարողացավ մեր երկրում ձևավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի փոխանցմամբ` «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորութ Տեսնել ավելին
ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ԵՎ ՄՈԴԻԼՅԱՆԻ...
14:00   24/05/2021
20-րդ դարասկզբին Փարիզի փոքրիկ սրճարաններից մեկում խաչվեցին երկու երիտասարդների հայացքներ: «Ինչ հետաքրքիր հրեա է »,- մտածեց կինը: «Ինչ հետաքրքիր ֆրանսուհի է ».-մտածեց տղամարդը: Կինը ճիշտ էր գուշակել, տղամարդը` ոչ: Խաչվեցին բանաստեղծուհի Աննա Ախմատովայի և նկարիչ Ամադեո Մոդիլյանիի հայացքները: Մայիսյան այդ երեկոյին Ռոտոնդա սրճարանում Ամադեոն ներկայացավ Աննային վառ դեղին բաճկոնով, լայն գլխարկով և բասկերի գունեղ վզկապով: Առաջին հանդիպումն իր մեջ արդեն իսկ կրում էր փառքի ու դժբախտությա Տեսնել ավելին
Աբելյանական հարկի տակ կրկին պատմական դրամա է...
09:23   20/05/2021
Աբելյանական հարկի տակ կրկին պատմական դրամա է՝ Մուրացանի «Ռուզանը», ներկայացում, որտեղ միախառնված զգացողությունների ուղիղ արձագանքը կաղկանձող ցավով ձայն է տալիս նաև մեր օրերում։ Եվ կենտրոնում կրկին Արցախ աշխարհն է՝ իր հայրենատեր ու հայրենադավ բնակիչներով, դեռևս էպոսի նախամայր Ծովինարից ժառանգված ինքնազոհաբերմամբ, հայրենիքի փրկության ճանապարհի որոնումներում արված և արվելիք ողջակեզներով․․․ Այս ներկայացումը մեզ բոլորիս նվիրել են Բելգիայում բնակվող տեր և տիկին Ղուկասյանները՝ ի հիշատակ Արցախյան Տեսնել ավելին
Նրա սրբազան ծառայությունը թատրոնին։ Գուրգեն Ջանիբե...
09:22   19/05/2021
Գուրգեն Ջանիբեկյանին բժիշկներն արգելել էին ձու ուտել, իսկ նա ձու շատ էր սիրում, էդ պատճառով էլ անհամբեր սպասում էր ,,Գինը,, ներկայացմանը, որտեղ նրա բեմական կերպարը՝ Սոլոմոնը, ձու էր ուտում գդալով, հաճույքից մռռալով : Հերթական ներկայացման ժամանակ Ջանիբակյանը գդալով կոտրում է ձուն և հոտած ձվի հոտը տարածվում է բեմով մեկ: Գերմարդկային ջանքերով զզվանքը թաքցնելով՝ Արտիստը անխախտ խաղում է տեսարանը, ուտում հոտած ձուն՝ հաճույքի ու երանության նույն ձայներն արձակելով:Երբ բեմից դուրս է գալիս՝ սկսում է որձ Տեսնել ավելին
ԵՄ Գրական մրցանակին ներկայացված Արամ Ավետիսն անլու...
21:00   17/05/2021
Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպական Միության Գրական մրցանակաբաշխությանը: Հայաստանը ներկայացնող եւ մրցանակին հավակնող 5 հայ հեղինակներն են Արամ Ավետիսը, Արամ Պաչյանը, Անուշ Սարգսյանը, Հովիկ Աֆյանն ու Լուսինե Խառատյանը:Մրցանակաբաշխության մասնակից արձակագիր, Արամ Ավետիսը «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոստովանեց, որ մրցանակաբաշխությանը շատ անլուրջ է վերաբերվում, ավելին՝ արձակագիրը չի էլ պատրաստվում ներկա լինել վաղը գրախանութ-սրճարանում կազմակերպվելիք հանդիպմանը, որտեղ զրո Տեսնել ավելին
Նոր բեմադրություն Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ թատրոն...
17:35   17/05/2021
Արդեն բավականին ժամանակ է ռեժիսոր, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի <Երկիր հայրենի> պիեսի բեմադրման վրա։ Փորձերն ընթանում են բուռն, դեռ աշխատանքային սեղանի շուրջ, առաջնախաղի ժամկետներն արդեն նախատեսված են՝ ներկայացումը բեմ կբարձրանա աշնանը՝ բացելով աշնանային թատերաշրջանը։ Բեմադրող-ռեժիսորն այն նվիրել է թատրոնի 90-ամյա հոբելյանին։ Թատրոնի հիմնական թատերախմբին միացել է նաև մեկ հրավիրված դերասան՝ Երևանից։ Դասական այս ստեղծագործությանն ան Տեսնել ավելին