Աբելյանական հարկի տակ կրկին պատմական դրամա է



Աբելյանական հարկի տակ կրկին պատմական դրամա է՝ Մուրացանի «Ռուզանը», ներկայացում, որտեղ միախառնված զգացողությունների ուղիղ արձագանքը կաղկանձող ցավով ձայն է տալիս նաև մեր օրերում։ Եվ կենտրոնում կրկին Արցախ աշխարհն է՝ իր հայրենատեր ու հայրենադավ բնակիչներով, դեռևս էպոսի նախամայր Ծովինարից ժառանգված ինքնազոհաբերմամբ, հայրենիքի փրկության ճանապարհի որոնումներում արված և արվելիք ողջակեզներով․․․


Այս ներկայացումը մեզ բոլորիս նվիրել են Բելգիայում բնակվող տեր և տիկին Ղուկասյանները՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների, ի հիշատակ Ղուկասյան ընտանիքի Մհեր որդու․․․


Նահատակները մեզ պարտավորեցրել են ապրել, և ինչքան էլ ծանր է, ապրել ապագա հաղթանակների համար, ապրել՝ ամեն օր կրկնելով՝ մենք ձեզ պարտք ենք․․․

Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտը հանուն հայ աշխարհի մի բռունցք դառնալն է՝ անկախ բոլոր տեսակի պատկանելություններից։