Նրա սրբազան ծառայությունը թատրոնին։ Գուրգեն Ջանիբեկյան


Գուրգեն Ջանիբեկյանին բժիշկներն արգելել էին ձու ուտել, իսկ նա ձու շատ էր սիրում, էդ պատճառով էլ անհամբեր սպասում էր ,,Գինը,, ներկայացմանը, որտեղ նրա բեմական կերպարը՝ Սոլոմոնը, ձու էր ուտում գդալով, հաճույքից մռռալով : Հերթական ներկայացման ժամանակ Ջանիբակյանը գդալով կոտրում է ձուն և հոտած ձվի հոտը տարածվում է բեմով մեկ: Գերմարդկային ջանքերով զզվանքը թաքցնելով՝ Արտիստը անխախտ խաղում է տեսարանը, ուտում հոտած ձուն՝ հաճույքի ու երանության նույն ձայներն արձակելով:
Երբ բեմից դուրս է գալիս՝ սկսում է որձկալ ու պատրաստվում է սպանել ռեկվիզիտի աշխատողին:
Մեկը կողքից ցավակցական ասում է.
- Ախր,տեսաք փչացած է՝ չուտեիք:
Ջանիբեկիչը երեխայի զարմացած հայացքով նայում է նրան ու պատասխանում.
- Ոնց՞...Բայց էդպես էր բեմադրված:
Այ՛ քեզ սրբազան ծառայություն թատրոնին, այ՛ քեզ պատասխանատվություն ու հարգանք՝ հանդիսատեսի հանդեպ:

Այսօր նրա ծննդյան օրն է: