Նոր բեմադրություն Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ թատրոնում



Արդեն բավականին ժամանակ է ռեժիսոր, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի <Երկիր հայրենի> պիեսի բեմադրման վրա։ Փորձերն ընթանում են բուռն, դեռ աշխատանքային սեղանի շուրջ, առաջնախաղի ժամկետներն արդեն նախատեսված են՝ ներկայացումը բեմ կբարձրանա աշնանը՝ բացելով աշնանային թատերաշրջանը։ Բեմադրող-ռեժիսորն այն նվիրել է թատրոնի 90-ամյա հոբելյանին։ 


Թատրոնի հիմնական թատերախմբին միացել է նաև մեկ հրավիրված դերասան՝ Երևանից։ 



Դասական այս ստեղծագործությանն անդրադառնալն անհրաժեշտություն է մեր օրերում, որովհետև այն իր մեջ ժամանակի համար խիստ արդի ու կարևոր ուղերձներ է պարունակում։