Միլենա Խաչատրյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն...
16:15   21/10/2022
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:76 կգ քաշային կարգումը Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը  երկամարտում գրանցել է 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։Նշենք, որ սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։ Տեսնել ավելին
Երևանում կայացել է 2022թ․սամբոյի աշխարհի երիտասար...
14:51   21/10/2022
«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ ս․թ․ հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց 2022թ․Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ ավելի քան 23 պետությունից, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Տեսնել ավելին
Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ...
17:33   19/10/2022
Հոկտեմբերի 14-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ-մարզուհի՝ ավելի 23 պետությունից. Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո հանդես եկան ռուսաստանցի, բեառուս, ֆրանսիացի մարզիկները:Խաղարկվել է 55 հավաքածու մեդա Տեսնել ավելին
Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին. Մալխաս Ամոյ...
09:47   19/10/2022
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո հայտարարել է՝ հաղթանակը նվիրում է հայ և եզդի ազգին։«Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։Շնորհակալ եմ բոլորիցդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է», - Facebook-ում գրել է Ամոյանը։ Հիշեցնենք՝ Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմա Տեսնել ավելին
Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե...
20:35   18/10/2022
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության եզրափակիչում 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 4։7 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Տակաշին։Գևորգ Թադևոսյանն ըստ վիճակահանության մրցումները սկսեց 1/8 եզրափակիչից։ Այս փուլում հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթանակի հասավ Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Սալիդինովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Գևորգը 4։0 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, իսկ եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտի ընթացքում 0։4 հաշվով Տեսնել ավելին
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն...
19:49   18/10/2022
Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը գոտեմարտել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ և 7։2 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը։Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին, իսկ կիսաեզրա Տեսնել ավելին
Ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում...
10:50   18/10/2022
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները։Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ, փոխանցում է 1lurer-ը:Ամոյանը պայքարը սկ Տեսնել ավելին
Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ռեկորդ է...
10:31   17/10/2022
Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը, որն արդեն հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում, նորամուտը նշանավորել է նոր ռեկորդով ու չեմպիոնությամբ։Մանամա քաղաքում ընթացող առաջնությանը նա երկամարտում գրանցել է 452 կգ ու Ասիայի ռեկորդ սահմանել՝ գրավելով առաջին տեղը: Պոկում վարժությունում Գոռը բարձրացրել է 210 կգ, իսկ հրումում՝ 242:Հիշեցնենք, որ Հայաստանը ծանրամարտի գերծանր քաշային կարգում ներկայացնելու են Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։ Տեսնել ավելին
Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամ...
10:22   17/10/2022
Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:Հայաստանի հավաքականները բավական հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում և նվաճել 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե, հայ Տեսնել ավելին
Գուրգեն Հովհաննիսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տա...
09:48   16/10/2022
Նյու Յորքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակի հասավ Մայքլ Քոֆիի նկատմամբ:7-րդ ռաունդում Հովհաննիսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով, փոխանցում է armsport-ը:Այսպիսով, Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը: Տեսնել ավելին
Հայտնի է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մ...
15:45   15/10/2022
Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կանցկացվեն ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները, որին Հայաստանը կմասնակցի 23 ծանրորդով։23 տարեկանների պայքարում կլինեն՝ Արմեն Գրիգորյան (73 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Վարդան Մանուկյան (89 կգ), Արա Աղանյան (96 կգ), Յաշա Մինասյան (109 կգ) եւ Վարազդատ Լալայան (+109 կգ): Տղամարդկանց հավաքականի հետ Ալբանիայում կաշխատի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:Մինչեւ 20 տարեկանների պայքարում կլինեն՝ Գառնիկ Չոլակյան եւ Սեյրան Խուդ Տեսնել ավելին
Հայ առագաստանավորդները ոսկե և բրոնզե մեդալներ են ն...
20:24   13/10/2022
Հայ առագաստանավորդները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 1֊ից 9֊ը ՌԴ Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներում:Օպտիմիստ դասի աղջիկների շատ բարդ պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Նարե Սուքիասյանը, իսկ լազեր 4,7 դասում երրորդ մրցանակի է արժանացել Միքայել Դավթյանը։Սևաստոպոլի մրցաշարին Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով:Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ օրերս հաջող ելույթներ է ունեցել Թբիլիսիի բաց առաջնությունում:Օպտիմիստ դասում առաջին Տեսնել ավելին
Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջ...
09:27   10/10/2022
Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող:Դանիելյանը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում էր ավստրիական թիմում` «Asvoe Pamhagen»-ում: Ակումբի կազմում ընդգրկված էին նաև Ուկրաինայից Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը, և Լեհաստանից՝ Ալեքսանդրա Մալցևսկան:«Asvoe Pamhagen»-ը առաջնության ընթացքում տոնել է 5 հաղթանակ և միայն երկու տուր ավարտել ոչ-ոքի արդյունքով:Երկրորդ տեղում ռումինական «ASE» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Մոնտե Կառլոն ներկայ Տեսնել ավելին
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են ն...
21:29   09/10/2022
Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր։Այս մասին հայտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիա։ Այսպես, իրենց քաշային կարգերում հավասարը չունեին 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը: Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան նաև 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը:  Տեսնել ավելին
Մանուել Պետրոսյանը և Ալեն Գևորգյանը դարձել են Չեսս...
09:34   09/10/2022
Ծաղկաձորում ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարը։Մրցաշարի Ա և Բ խմբերում հաղթողի կոչմանն արժանացել են հայազգի շախմատիստներ ՄԳ Մանուել Պետրոսյանը և Ալեն Գևորգյանը, փոխանցում է armsport-ը:Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։«ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվել է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։Մրցաշարի Տեսնել ավելին