Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում

Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր։

Այս մասին հայտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիա։
 
Այսպես, իրենց քաշային կարգերում հավասարը չունեին 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը:
 
Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան նաև 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը:
 
Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի ու մարզիչ Հայկ Սեդրակյանի գլխավորությամբ: