Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության եզրափակիչում 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 4։7 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Տակաշին։

Գևորգ Թադևոսյանն ըստ վիճակահանության մրցումները սկսեց 1/8 եզրափակիչից։ Այս փուլում հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթանակի հասավ Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Սալիդինովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Գևորգը 4։0 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, իսկ եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտի ընթացքում 0։4 հաշվով պարտվելիս, մեր ըմբիշը 6։4 հաշվով կամային հաղթանակի հասավ ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։
 
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, եզրափակիչում Գևորգ Թադևոսյանի մրցակիցը հունգարացի Իշտվան Տակաշն էր։ Առաջին մրցափուլում Թադևոսյանը հաղթում էր 4։0 հաշվով, բայց բաց թողեց մրցակցի հնարքն ու հաշիվը հավասարվեց։ Երկրորդ մրցափուլում հունգարացին ևս երեք միավոր վաստակեց ու հաղթեց։ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
 
Հոկտեմբերի 18-ին հինգ քաշային կարգերում պայքարի մեջ մտած հայ ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հասնել եզրափակիչ։ 67կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար։