Արցախցի սամբիստները աշխարհի առաջնությունից վերադար...
20:08   30/08/2022
Oգոստոսի 26-29-ը Իսրայելի Բաթ Յամ քաղաքում կայացել է ծովափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են նաև ԱՀ սամբոյի հավաքական թիմի անդամներ Դավիթ Հովսեփյանը, Վահագն Չալյանը և Դավիթ Գրիգորյանը (մարզիչ ՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյան):Ինչպես հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, եռօրյա մրցապայքարում արցախցի սամբիստներ Դավիթ Հովսեփյանն (58կգ) ու Դավիթ Գրիգորյանը (+88կգ) արժանացել են երրորդ մրցանակային տեղին։  Թիմային հաշվարկով  ՀՀ ս Տեսնել ավելին
Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022...
18:00   30/08/2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում:«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղ Տեսնել ավելին
Շախմատի կանանց ԵԱ-ի 9-րդ տուրում հաղթանակ է տոնել ...
11:13   30/08/2022
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:Առաջատարների շարքում գտնվող Մարիա Գևորգյանը պարտություն է կրել, Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են միմյանց հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Հաղթանակ են տոնել Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Էլինա Դանիելայնը, Մար Տեսնել ավելին
Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ է տոնել միայն Է...
12:41   28/08/2022
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն են կրել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:Այժմ Մարիա Գևորգյանն ունի 5,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով: 5-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Տեսնել ավելին
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Իտալիայում կայ...
16:35   27/08/2022
Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Բռնցքամարտիկները ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի հետ նախապատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, առաջնությանը Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ:Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականներ Տեսնել ավելին
Հայտնի է՝ Հայաստանից որ ըմբշամարտիկներն են մասնակց...
21:19   25/08/2022
Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը:Աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականներն ունեն հետևյալ կազմերը` ազատ ոճ. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):Հունահռոմեական ոճ. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 Տեսնել ավելին
Էլինա Դանիելյանը շարունակում է մնալ ԵԱ-ի առաջատարն...
10:34   24/08/2022
Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հավաքել է 3,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նույնքան միավորով 1-8-րդ տեղերը կիսում են ևս 7 շախմատիստուհիներ:3-ական միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցա Տեսնել ավելին
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեակ...
08:22   23/08/2022
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել Տեսնել ավելին
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը՝ Մյ...
09:39   22/08/2022
Ոսկե մեդալս նվիրում եմ իմ փոքրիկ Սառային: Այդ նպատակով էլ եկել էի Մյունխեն, որ չեմպիոն դառնամ, եւ այս մեդալը փայլի նրա կրծքավանդակին:Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից իր հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագը 6 տարի անց կրկնեց իր հաջողությունը Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Հարություն Մերդինյանը որոշել էր ավարտել մարզական կարիերա Տեսնել ավելին
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի...
15:39   21/08/2022
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգ թափեր վարժությունում։38-ամյա մարզիկը 14,733 միավորով գրավել է առաջին տեղը։ Նշենք՝ Մերդինյանը երկրորդ անգամ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նա Եվրոպայի առաջնությունում հաղթող էր ճանաչվել 2016-ին։Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,033 միավոր է վաստակել և ելույթն ավարտել 6-րդ տեղում։ Տեսնել ավելին
Սոֆիայում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտաս...
10:53   21/08/2022
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 87 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վիգեն Նազարյանը: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը մրցեց իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ և առավելության հասավ վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ՝ 1:1:  Տեսնել ավելին
Հայաստանի երեք մարմնամարզիկներն էլ Եվրոպայի երիտաս...
08:52   21/08/2022
Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները գերազանց են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում․Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչներն էլ հաղթահարել են առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը:Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականում նժույգ-թափի վրա վարժությունում Համլետ Մանուկյանը (13.800 միավոր) և Մամիկոն Խաչատրյանը (13.666 միավոր) դուրս են եկել եզրափակիչ՝ համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերով:Օղակների վրա վա Տեսնել ավելին
Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանին...
16:02   20/08/2022
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին, հրել է 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրց Տեսնել ավելին
Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանին...
11:22   20/08/2022
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին, հրել է 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից Տեսնել ավելին
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը...
19:38   19/08/2022
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։Կիսաեզրափակիչ գոտեմարտում Նազարյանը 9։0 հաշվով հաղթել է ղազախ ըմբիշին և եզրափակիչում կմրցի իրանցի Աբուլֆազ Ալի Չոուբանիի հետ:Եզրափակիչի ճանապարհին Վիգեն Նազարյանը հաղթանակ է տարել Ղրղզստանի, Եգիպտոսի և Ուկրաինայի մրցակիցների նկատմամբ։Նշենք, որ Կարապետ Մանվելյանը (55 կգ) և Արմեն Վարդանյանը (63 կգ) պա Տեսնել ավելին