Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ռեկորդ է սահմանել և դարձել Ասիայի չեմպիոն

Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը, որն արդեն հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում, նորամուտը նշանավորել է նոր ռեկորդով ու չեմպիոնությամբ։

Մանամա քաղաքում ընթացող առաջնությանը նա երկամարտում գրանցել է 452 կգ ու Ասիայի ռեկորդ սահմանել՝ գրավելով առաջին տեղը: Պոկում վարժությունում Գոռը բարձրացրել է 210 կգ, իսկ հրումում՝ 242:

Հիշեցնենք, որ Հայաստանը ծանրամարտի գերծանր քաշային կարգում ներկայացնելու են Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը։