Միլենա Խաչատրյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։

Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:

76 կգ քաշային կարգումը Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը  երկամարտում գրանցել է 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Նշենք, որ սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։