Որտեղ Արտյոմն էր, այնտեղ ծիծաղ կար. Շենիկում վերջի...
13:11   25/04/2023
Այսօր Արմավիրի մարզի Շենիկ գյուղում մեծ ու փոքր հավաքվել են ապրիլին 23-ին Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանին վերջին հրաժեշտը տալու։ Շենիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժենյա Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Արտյոմի զորացրվելուն շուրջ 2 ամիս էր մնացել: Արտյոմը երեխաներից մեծն էր` իրենից փոքր քույր և եղբայր ունի։ Քույրը 3–րդ դասարանում է սովորում, եղբայրը ` 12–րդ։ Արտյմի հարը մեխանիզատոր է, տրակտոր է քշում, աշխատում է դաշտում Տեսնել ավելին
Ադրբեջանցի զինծառայողները անօրինական ներկայությամբ...
12:17   25/04/2023
Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:Ասված է «Թաթոյան» հիմնադրամի հայտարարության մեջ․«Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ»: Տեսնել ավելին
Լույս չի լինի...
09:21   25/04/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Բաղրամյան 1-ին նրբ․ 1, 26, 26Գ շենքեր, Բաղրամյան փողոցի լուսավորություն, Այգեձորի փ. 39-65 առանձնատներ, Դարաբաղի փ. 42 առանձնատուն, Աբգար Թագավորի փ. 41 առանձնատուն, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49/1, 49, 47/3 շենքեր, Էմինի փ. 82, 92/1, 92/2 շենքեր, Սարի Թաղ 18-28 փողո Տեսնել ավելին
Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մա...
09:20   25/04/2023
Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայության լրատվական բաժնից։Ահազանգերը ստացվել են էլեկտրոնային փոստի միջոցով, այս պահին ստուգումներն են իրականացվում։ Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Շուշիի Ե...
20:38   24/04/2023
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:«Ես անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի ու համայնքն Տեսնել ավելին
«Կամ պետք է պայքարենք, կամ Ադրբեջանն ամեն օր նման ...
18:05   24/04/2023
Արցախը հայաթափելու՝ Ադրբեջանի նպատակն անփոփոխ է մնում։ Հերթական սադրիչ գործողությունը տեղի է ունեցել ապրիլի 23-ին․ Ադրբեջանն  ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Արցախի խորհրդարանի պատգամավորներն այս առնչությամբ ընդգծում են՝  պահանջատեր է պետք լինել, որպեսզի եռակողմ հայտարարությունը ստոր Տեսնել ավելին
Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ. Լև...
13:13   24/04/2023
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ավագ Լևոն Արոնյանի պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ:«Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:Անձամբ ինձ համար մտորումների օր է, մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ:Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ:Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձան Տեսնել ավելին
Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցե...
12:41   24/04/2023
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նշել է, որ 108 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված  ոճրագործությունը շարունակվում է մինչև այսօր«Հարյուրավոր տարիների քաղաքականությունը մինչև այսօր չի փոխվել: Դա վառ վկայություն է, որ պետք է շարունակենք մեր պայքարը:Պետք  է ոչ թե այլ երկրների հույս դնել, այլ ինքներս մեզ վրա՝  պայքարը շարունակելով  մինչև մեր արդարացի պահանջնե Տեսնել ավելին
Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմեր...
09:29   24/04/2023
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջոցառման ընթացքում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։«Ճակատագրական է ներկա հանգրվանը մեր ազգի պատմության։  Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը:Հնարավոր չէ այլ կերպ բնութագ Տեսնել ավելին
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել...
14:56   23/04/2023
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Տեսնել ավելին
Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվո...
12:05   23/04/2023
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակում Տեսնել ավելին
Ադրբեջանի կեղծ տեղեկատվական արշավի նպատակն է՝ հող ...
10:08   23/04/2023
«Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքն Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը․Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղա Տեսնել ավելին
Ադրբեջանի մեղադրանքներից ու նկրտումներից զգացվում ...
19:47   22/04/2023
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են իր երեք զինծառայողները՝ հայկական կողմին անհիմն մեղադրելով կանխամտածված սադրանքի մեջ։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այդ կապակցությամբ մի քանի դիտողություն է ներկայացրել․«Քանի որ այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, անտրամաբանական է ասել, որ դրանք թարմ և միտումնավոր դրված ականներ են։ Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահ Տեսնել ավելին
ՆԳՆ ծառայողները հայտնաբերել են անտառում մոլորված պ...
15:21   22/04/2023
Ապրիլի 22-ին՝ ժամը 11:38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել կողմնորոշումը և մոլորվել:Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11:40-ին կա Տեսնել ավելին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օգնություն է ուղարկվել Ա...
14:39   22/04/2023
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և անմիջական ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օգնություն է ուղարկվել Արցախ՝ շրջափակման հետևանքով ստեղծված դժվար պայմանների հնարավորինս թեթևացման նպատակով:Օգնությունը տրվել է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը՝ բաշխելու նպատակով: Որոշում է կայացվել առաջնահերթ կերպով բաժանել անապահով ընտանիքներին, և գործընթացը սկսել շրջաններից: Տեսնել ավելին