«Կամ պետք է պայքարենք, կամ Ադրբեջանն ամեն օր նման սադրանքներ է անելու»․ Արցախի ԱԺ պատգամավորներն ընդգծում են՝ Հակարի գետի կամրջի վրա հսկիչ անցակետի տեղադրումը հակասում է եռակողմ հայտարարությանը

Արցախը հայաթափելու՝ Ադրբեջանի նպատակն անփոփոխ է մնում։ Հերթական սադրիչ գործողությունը տեղի է ունեցել ապրիլի 23-ին․ Ադրբեջանն  ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ 

Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Արցախի խորհրդարանի պատգամավորներն այս առնչությամբ ընդգծում են՝  պահանջատեր է պետք լինել, որպեսզի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը հավատարիմ մնան պարտավորություններին։