Մեր բոլոր դաշտերն իրենց նշանառության տակ են, հաճախ...
17:57 28/04/2023
Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դաշտավայրում ադրբեջանցիների կողմից թիրախավորված բնակիչը չի տուժել։ Տրակտորը, որով բնակիչը դեպքի պահին կատարում էր գյուղատնտեսական աշխատանքները, նույնպես չի վնասվել, News.am-ին ասել է Նախիջեւանիկի համայնքապետ Սեւակ Պետրոսյանը։«Տասը րոպեի ընթացքում հինգ-վեց անգամ կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ անող բնակչի ուղղությամբ։ Այդ ընթացքում նա կարողացել է դուրս գալ տրակտորից»,- ասել է Պետրոսյանը։Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանական դիրքերը, որից կրակ են արձա
Տեսնել ավելին
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 13 բուժառու...
15:00 28/04/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ 10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համ
Տեսնել ավելին
Մեղադրյալը ցատկել է ՔԿ-ի Արարատի մարզային քննչական...
12:59 27/04/2023
2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խ
Տեսնել ավելին
Եղցահողն այս պահին կտրված է Ստեփանակերտի ու Գորիսի...
11:59 27/04/2023
Շուշիի շրջանի Եղցահող գյուղը մեկն է այն գյուղերից, որ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասաց, որ բնակիչների շրջանում թեև խուճապ չկա, բայց մտահոգություններ կան։«Գյուղն այս պահին կտրված է Ստեփանակերտի ու Գորիսի հետ ուղիղ կապից։ Ճիշտ է այս պահի դրությամբ ունենք ուտելիքի, դեղորայքի պաշարներ, բայց չեմ կարող ասել՝ որքան կբավարարի»,- ասաց նա։Հարցին՝ ինչ է կարծում՝ Ադրբեջանը արդյո՞ք փորձում է այս քայլով ս
Տեսնել ավելին
«Կարմիր խաչի» միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստա...
11:39 27/04/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումու
Տեսնել ավելին
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումն...
10:16 27/04/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 40, 40 բ շենքեր, Բագրևանդ թաղամասի հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարույր Սևակի փ. 2 շենք, Ուլնեցի 1-ին փակ․ 1, 1Բ, 3, 4, 5, 6 շենքեր, Ուլնեցի 3-րդ փակ․ 1, 2, 2/1, 2/2, 4, 6, 59/5, 141/1 շենքեր և 2/2-4/2, 2/3 առանձնատներ,
Տեսնել ավելին
Գրիգոր Նարեկացին, աղոթքն ու բանաստեղծությունը միաձ...
19:01 26/04/2023
Չորեքշաբթի` ապրիլի 26-ին, Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Ֆրանցիսկոս Պապն անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման, այդ մասին տեղեկություն է հրապարակվել Վատիկանի պաշտոնական կայքում, ինչպես նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։Խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք,
Տեսնել ավելին
Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և բեռների ազ...
16:24 26/04/2023
Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները շեշտել են Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժի անհրաժեշտությունը՝ կրկնելով, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է:Այս մասին մասնավորապես, ասվում է. «Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ներքոստորագրյալ անդամներս, խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ»:Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբ
Տեսնել ավելին
Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ կմտցվ...
15:33 26/04/2023
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում ապրիլի 29-ին կարգելվի բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը կանխարգելիչ աշխատանքների պատճառով: Նման հաղորդագրություն է տարածել Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Այդ մասի տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կգործի միջազգային նշանակության ավտոճանապարհի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լար
Տեսնել ավելին
Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Եր...
14:12 26/04/2023
Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։Ըստ հաղորդման, Երվանդ Հովհաննիսյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կան այլ մեղադրյալներ ևս։
Տեսնել ավելին
Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելո...
13:04 26/04/2023
Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
Տեսնել ավելին
Արման Թաթոյանը Վիեննայում ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցա...
11:51 26/04/2023
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Վիեննայում զեկույց է ներկայացրել։«ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենի համատեղ անհատական հրավերով՝ ապրիլի 25-ին Վիեննայում զեկույց եմ ներկայացրել «Խոշտանգումը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումները ճգնաժամային իրավիճակներում» խորագրով ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը։Միջոցառմանը զեկույց եմ ներկայացրել` որպես Եվրոպայի խ
Տեսնել ավելին
Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով 2...
18:54 25/04/2023
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։«Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցութ
Տեսնել ավելին
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքի ...
18:05 25/04/2023
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրեց ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը․«Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, դա այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է ՊԲ հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ կարող է խոչընդտել գործի քննությանը։Նշեմ, որ Միքայել Ար
Տեսնել ավելին
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ «Դուք մուտք եք գ...
13:48 25/04/2023
Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ նոր տեղեկատվական ցուցանակ են տեղադրել։Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ դեռ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, սակայն որևէ արդյունք դեռ չկա։
Տեսնել ավելին