Որտեղ Արտյոմն էր, այնտեղ ծիծաղ կար. Շենիկում վերջին հրաժեշտն են տալիս զոհված զինծառայողին
Այսօր Արմավիրի մարզի Շենիկ գյուղում մեծ ու փոքր հավաքվել են ապրիլին 23-ին Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանին վերջին հրաժեշտը տալու։
Շենիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժենյա Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Արտյոմի զորացրվելուն շուրջ 2 ամիս էր մնացել:
Արտյոմը երեխաներից մեծն էր` իրենից փոքր քույր և եղբայր ունի։ Քույրը 3–րդ դասարանում է սովորում, եղբայրը ` 12–րդ։ Արտյմի հարը մեխանիզատոր է, տրակտոր է քշում, աշխատում է դաշտում աշխատում, մայրը տնային տնտեսուհի է:
Նրա խոսքով` Արտյոմն ընկերների ուրախությունն էր, որտեղ նա էր, այնտեղ ծիծաղ կար։ Բոլորին հավաքում էր իր կողքը։
«Իր մասին տեսաձայնագրված հիշողությունները դարձան պատմություն։ Նրա դասընկերներն ու ընկերները մեկ մարդու պես հավաքվել են Արտյոմին վերջին հրաժեշտ տալու։ Բոլորը անասելի ցավ են ապրում», - ասում է դպրոցի տնօրենը։