Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել...
08:12 14/08/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Տեսնել ավելին
Արցախում անչափահասների, հղիների և թոշակառուների հա...
15:12 13/08/2023
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ համագործակցաբար, նախաձեռնում է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը և կարիքավոր արցախցիներին առաջարկել օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն։Այս մասին ասվում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ֆեյսբուքյան էջում:Ծրագրի շահառուներ կարող են դառնալ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն
Տեսնել ավելին
40-42 աստիճան տաքությունը Հայաստանում կպահպանվի ևս...
13:54 13/08/2023
Օգոստոսի 13-18-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 13-18-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13
Տեսնել ավելին
Հրդեհ է բռնկվել մանկական այգում, ատրակցիոններից մե...
12:10 13/08/2023
Հրդեհ է բռնկվել մանկական այգում, ատրակցիոններից մեկը ամբողջական այրվել է. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը՝ կից հրապարակելով դեպքի վայրից տեսանյութ:«Տեղում աշխատում են պարեկային և հրշեջ ծառայությունները: Տուժածներ չկան»,- հավելել է ավագանու անդամը:
Տեսնել ավելին
«Ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի անկախո...
09:15 13/08/2023
Օգոստոսի 12-ին, Սուրբ Աստվածածնի վանքում ուխտի պատարագից հետո իր քարոզում Մեծի տանն Կիլիո Արամ Ա կաթողիկոսը, անդրադառնալով Արցախում ստեղծված խիստ տագնապալի իրավիճակին, պատգամներ է ուղղել Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին, Արցախի ժողովրդին։«Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կա
Տեսնել ավելին
Արցախի գործող եկեղեցիներում միասնական աղոթք է հնչե...
19:27 12/08/2023
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի է ունեցել շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին Ստեփանակերտի Մայր տաճարում եկեղեցու բազմաթիվ հավատավորներ միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Արցախի համար։ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնանքի խոսքը ներկայացրել է արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։
Տեսնել ավելին
Արցախի մայրերի անունից խնդրում եմ՝ Արցախին մենակ մ...
15:37 12/08/2023
Որդիս սեպտեմբերից պետք է հաճախի զրո դասարան, բայց երեխաս զրկված է կրթության իրավունքը լիարժեք իրացնելու հնարավորությունից։ Գրենական պիտույքներ գտնելը, մեղմ ասած, դարձել է անհնար, կա նաև համապատասխան հագուստի խնդիր, հնարավոր է, որ ՀԿ-ի շրջանակում արշավ նախաձեռնենք՝ այն մայրերը, որոնց երեխաներն արդեն մեծ են, գուցե խնամքով պահած հագուստ ունենան, պատրաստ լինեն այդ հագուստը նվիրելու փոքրահասակ դպրոցականներին, Aysor.am-ի հետ զրույցում նշում է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ համահիմնադիր
Տեսնել ավելին
Այսօր «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղ...
11:21 12/08/2023
Այսօր՝ օգոստոսի 12-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամ
Տեսնել ավելին
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ դեպքը՝ նույն զոր...
09:03 12/08/2023
Նախօրեին հրազենային վիրավորումից մահացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվար ամսին, ծառայում էր Արարատում: NEWS.am-ի հետ զրույցում Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնել է, որ, ըստ պաշտոնական վարկածի, Գրանիկը ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առ
Տեսնել ավելին
Պարզվում են զինծառայող Գրանիկ Խնկոյանի մահվան հանգ...
08:57 12/08/2023
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ:Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում
Տեսնել ավելին
Հայտնի ցեղասպանագետները ՄԱԿ-ին կոչ են անում արագոր...
18:25 11/08/2023
Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ցեղասպանության հնարավորության վերաբերյալ։Նամակը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև․« Ն.Գ. Անտոնիո ԳուտերեշինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար,Պարոն Ֆոլքեր ԹյուրքինՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար,Տիկին Ալիս Վայրիմու ՆդերիտուինՑեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական,ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ
Տեսնել ավելին
Հոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթա...
14:17 11/08/2023
Էլեկտրական հոսանքի՝ օրվա ընթացքում արձանագրված հաճախակի անջատումները պայմանավորված են արտադրական համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ:Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների և ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետևանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման և մատակարարման
Տեսնել ավելին
Հարկավոր է յուրաքանչյուր հայի ներգրավվածությունը․ ...
13:21 11/08/2023
Ամերիկահայերը շարունակում են բողոքի ակցիաներ անել՝ հաջակցություն շրջափակված Արցախի։ Այսօր նրանք նստացույց են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակի մոտ։Ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանի խոսքով՝ աշխարհում բնակվում է մոտ 10 մլն հայ և այժմ ժամանակն է նոր մտավորականների հայտնաբերելու։ Նրա հավաստմամբ՝ իրենց բոլորի պահանջն Արցախի հարցի լուծումն է, ինչի համար էլ իրենք հավաքվել են կոնգրեսականի գրասենյակի մոտ։«Ժամանակն է շրջագայելու և հավաքագրելու նոր որակ, նոր մոտեցում, որպեսզի կ
Տեսնել ավելին
Մենք Լեռնային Ղարաբաղում դանդաղ ցեղասպանության ակա...
10:13 11/08/2023
Գերմանական Die Zeit թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել՝ Բաքուն սովամահ է անում տեղի բնակչությանը։Հոդվածում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, այստեղ չեն հասնում սնունդ և դեղորայք, հիվանդները ոտքով են հասնում հիվանդանոց, քանի որ վառելիքի բացակայության պատճառով այլևս շտապօգնության մեքենաներ չեն գործում: Սուպերմարկետների դարակները դատարկ են, իսկ մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար, բայց այդպես էլ չեն ստանում այն։ Հղի կանայք այլևս բժշկական
Տեսնել ավելին
Զինվոր է մահացել․ դեռևս չպարզված հանգամանքներում հ...
09:01 11/08/2023
Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել․«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Տեսնել ավելին