Արցախի գործող եկեղեցիներում միասնական աղոթք է հնչեցվել

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի է ունեցել շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին  Ստեփանակերտի Մայր տաճարում  եկեղեցու բազմաթիվ հավատավորներ միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Արցախի համար։


ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնանքի խոսքը ներկայացրել է արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։