Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով...
12:19 17/08/2023
Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:«Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկ
Տեսնել ավելին
Ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ Արցախի Պ...
11:59 17/08/2023
Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ, հայտնում են Արցախի ՊԲ-ից։«Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է», - նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղ
Տեսնել ավելին
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտեր...
10:09 17/08/2023
Օգոստոսի 17- ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում կորուստներ չկան։Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Տեսնել ավելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ ժամում...
18:30 16/08/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Տեսնել ավելին
Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ո...
16:32 16/08/2023
Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Տեսնել ավելին
Հրապարակվել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈւ պահեստազորա...
14:38 16/08/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈւ պահեստազորայինի լուսանկարը։Նշվում է, որ ձերբակալվել է 1983 թ. ծնված Գագիկ Աշոտի Ոսկանյանը։ Նա վիրավորում է ստացել։Նշենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամ
Տեսնել ավելին
Արցախցիները անթույլատրելի են համարել Աղդամի ճանապա...
13:14 16/08/2023
Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց վճռական դիրքորոշումն են հայտնել Լաչինի միջանցքին այլընտրանքային տրանսպորտային երթուղիներ օգտագործելու առաջարկների վերաբերյալ, մասնավորապես՝ Ակնայով (Աղդամ) դեպի պաշարված Արցախ հումանիտար մուտքի համար։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն հայտարարության մեջ նշել են, որ միամտություն է կարծել, թե Արցախն ութ ամիս դաժան շրջափակման մեջ պահող Ադրբեջանը՝ դանդաղ մահվան դատապարտելով նրա ժողովրդին,
Տեսնել ավելին
Արցախցի պապիկը հողի բերք ու բարիքը էշով հասցրել է ...
11:52 16/08/2023
Ֆեյսբուքյան օօգտատեր Նանար Պողոսյանը գրել է.«Էսօր առավոտ-առավոտ սենց բարի մարդկանց հանդիպեցի:-Դեդո էդ ե՞րբ ես արթնացել, որ արդեն քաղաք ես հասել:-Բա ի՞նչ անեմ բալա ջան, եկել եմ աղջկաս տեսակցության, ի՞նչ անենք տրանսպորտ չկա:-Թույլ կտա՞ս լուսանկարեմ պապի, ասում են՝ աշխարհը չի հավատում, որ մենք բլոկադայում ենք:-Ա աշխարհն ի՞նչ գիտի բլոկադան ինչ է, գոնե մի բան փոխվելու՞ է, որ լուսանկարես:-Է՜ ես իմ է պապ, հիմա ո՞վ է բան հասկանում՝ ոչ մեկս:-Չեմ ուզում, բայց որ դու ուզում ես նկարի, գուցե, քո ասած աշխարհը
Տեսնել ավելին
Կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. Քա...
11:23 16/08/2023
Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտ
Տեսնել ավելին
Ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել Լոս Անջ...
10:13 16/08/2023
Լոս Անջելեսում հայերը բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ում Ֆրանսիայի և Չինաստանի գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան մոտ։Ցուցարարները պահանջում են քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանությունը կանխելու համար։Նրանք Ֆրանսիայի և Չինաստանի հյուպատոսությունների շենքերի վրա, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան դիմաց փակցրել են «Քվեարկեք Արցախում ցեղասպանությունը դադարեցնելու օգտին» գրությամբ պաստառներ։Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնաց
Տեսնել ավելին
Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամր...
18:56 15/08/2023
Արցախում սովամահության դեպքն իրական է:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշել է, որ քիչ առաջ խոսել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել են փաստաթղթերը.«Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետեւանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ
Տեսնել ավելին
Շրջափակման քաղաքականությունը եղել է հենց Ադրբեջանի...
12:57 15/08/2023
Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․«Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից շրջափակված լինելու մասին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող շինծու թեզը նպատակ ունի թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանն ինքն է 90-ականների սկզբից շրջափակել Հայաստանը և որի մի
Տեսնել ավելին
Արցախում արդեն իրականացվում է ցեղասպանություն․ ՄՔԴ...
16:49 14/08/2023
Լեռնային Ղարաբաղում արդեն իրականացվում է ցեղասպանություն` համաձայն Ցեղասպանության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի։ Հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։Twitter-ում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նոր գրառման մեջ ՄՔԴ նախկին դատախազը հիշեցրել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից 153 պետություններ պարտավորվել են կանխել ցեղասպանությունը և պ
Տեսնել ավելին
«Իշխանությունը թող մի հուշաքար դներ այստեղ, 4 հոգի...
13:20 14/08/2023
Այսօր լրանում է «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության մեկ տարին: Պայթյունից տուժածների հարազատները այցելել էին դեպքի վայր։«Թող մի բան դնեին այստեղ, թե չէ առևտուր են անում։ Կառավարությունը այդ ժողովրդի համար գոնե մի հուշաքար պետք է դներ այստեղ, 4 հոգի իմ ընտանիքից են գնացել»,- լրագրողներին ասաց պայթյունից զոհվածների հարազատներից մեկը։Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը 16 մարդու կյանք է խլել, այդ թվում մեկ երեխայի: Մինչ օրս մեկ անձ անհետ կորած է համարվում։
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ օգոստոսի 5-ին Եվլ...
12:23 14/08/2023
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը դարձել են «Հայաստանի կողմից միտումնավոր էսկալացիայի և ռևանշիզմի քաղաքականության զոհը» (չակերտները՝ Tert.am) և կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ օգոստոսի 5-ին Եվլախում պետք է հանդիպում կայանար Արցախի ներկայացուցիչների հետ:«Օգոստոսի 5-ին «Հայաստանը խափանեց» (չակերտները՝ Tert.am) Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և Եվլախում «Ղարաբաղի հայ համայնքի
Տեսնել ավելին