40-42 աստիճան տաքությունը Հայաստանում կպահպանվի ևս մի քանի օր

Օգոստոսի 13-18-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։  

Օգոստոսի 13-18-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-3մ/վ, օգոստոսի 13-15-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախի Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։