
Գերիների ծնողները կառավարության շենքի դիմաց բողոքի...
17:36 08/08/2022
Ադրբեջանում գերի պահվող շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի մոտ, նստացույց՝ իրենց որդիներին վերադարձնելու պահանջով։ Պահանջում են նաև հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ։Շիրակի մարզից Երևան եկած ծնողներն ու հարազատները նշում են՝ առավոտվանից կառավարության շենքի առջև նստած են, սակայն ինչպես 1 տարի, 8 ամիս են անտարբերության մատնված եղել, այնպես էլ այսօր։ «Եթե մեր երկրի ղեկավարը մեզ բան չունի ասելու, ումի՞ց գնանք, մեր երեխաներին
Տեսնել ավելին

Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորո...
16:42 08/08/2022
Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։«10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև, նրանք ապաքի
Տեսնել ավելին
Դատարկ բաժակաճառերի փոխարեն մենք պետք է գործենք. ...
12:50 08/08/2022
Ինչու՞ մենք չկարողացանք մեր պատմությունից դասեր քաղել:Մեր ինքնությունն այսօր վտանգված է: Մենք՝ որպես ազգ, այսօր պառակտված ենք, այնինչ մեզ ամենից շատ համախմբվել է պետք… համախմբվել մեկ նպատակի շուրջ. այդ նպատակի անունը Հայաստան է: Արդյո՞ք մենք ունենք այնքան ժամանակ ՝ պարզելու մեր սխալները, գտնելու մեղավորներ: Մեզ օր առաջ միավորվել է պետք, այլապես ժամանակի անիվը հետ տալ չենք կարող և կկորցնենք այն մի փոքր հողակտորը, որը մնացել է մեր սրբազան հայրենիքից: Արդյո՞ք կարող ենք մեզ թույլ տալ վտանգ
Տեսնել ավելին

«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լ...
12:46 08/08/2022
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել՝ 2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար:Ավարտվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:Դավթաշեն և Ա
Տեսնել ավելին

Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույ...
12:44 08/08/2022
Օգոստոսի 7-ին հանկարծամահ եղած ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս տղա։NEWS.am-ի հետ զրույցում Արշալույս Հովհաննիսյանի ազգականը պատմեց, որ Արշալույսն ավելի քան 15 տարի ծառայության մեջ էր, մասնակցել էր նաեւ 44–օրյա պատերազմին։«Մի քանի օր առաջ էր հերթապահության գնացել, նախքան գնալը ճնշում ուներ, սրտի զարկերը շատ էին, բայց կարգավորվեց վիճակն ու գնաց, բայց թե ինչ է եղել այնտեղ չգի
Տեսնել ավելին

Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադ...
10:53 08/08/2022
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության օգոստոսի 7-ի ամփոփագրում։«Միջադեպը կարգավորվել է ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ։ Շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել», - հայտարար
Տեսնել ավելին

Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պ...
09:55 08/08/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է։Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով տարբեր տրամ
Տեսնել ավելին

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ Պ...
09:54 08/08/2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Տեսնել ավելին

«Pink Floyd»-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը Բայդենի...
14:11 07/08/2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է թեժացնել ուկրաինական կոնֆլիկտը, CNN-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի երաժիշտ, «Pink Floyd»-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը։«Սա ծանր հանցագործություն է։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ չի անում բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ վերջ դնելու այս սարսափելի հակամարտությանը»,- հարց է հնչեցրել նա։Նրա կարծիքով՝ հենց Հյուսիսատլանտյան դաշինքն է դարձել ճգնաժամի գլխավոր մեղավորը։ «Ամեն պատերազմ ինչ-որ տեղից է սկսվում։ Սա
Տեսնել ավելին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ...
14:09 07/08/2022
Հանրապետության տարածքում` օգոստոսի 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Երեւանում օգոստոսի 7-8-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ա
Տեսնել ավելին

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացե...
14:07 07/08/2022
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Տեսնել ավելին

Շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով տ...
14:06 07/08/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ։Նախարարությունն ահազանգի վերաբերյալ մանրամասներ է հայտնում, ըստ որի՝ ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։Նշենք, որ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատի
Տեսնել ավելին

Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ...
13:03 07/08/2022
Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Գյուղ Աղավնո։ 06.08.2022-Բարև ձեզ երեխաներ։ Ի՞նչ առիթով եք հավաքվել։-Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։
Տեսնել ավելին

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանո...
08:51 07/08/2022
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ։Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Տեսնել ավելին

Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ց...
19:58 06/08/2022
Բերձորից բնակիչները դեռևս դուրս չեն եկել, մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, պետք է որոշեն, թե ուր են տեղափոխվելու: Բնակիչները կոտրված, տխուր և վրդովված են, բնական էր, որ այդպես էր լինելու: Այս մասին 24News-ին հայտնեց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը:Նրա խոսքով` տարածքը ազատելու մասին վերջնական տեղեկացվել են երեկ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանից:Դիտարկմանը, թե բնակիչները բողոքում էին, որ Հայկ Խանումյանը արգելել է հեռանալուց հետո տներն այրել, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց՝ նման ար
Տեսնել ավելին
