ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է թեժացնել ուկրաինական կոնֆլիկտը, CNN-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի երաժիշտ, «Pink Floyd»-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը։
«Սա ծանր հանցագործություն է։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ չի անում բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ վերջ դնելու այս սարսափելի հակամարտությանը»,- հարց է հնչեցրել նա։
Նրա կարծիքով՝ հենց Հյուսիսատլանտյան դաշինքն է դարձել ճգնաժամի գլխավոր մեղավորը։ «Ամեն պատերազմ ինչ-որ տեղից է սկսվում։ Սա սկսվել է 2008 թվականին (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում առաջին անգամ բարձրացվել է Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության թեման)։ Ռուսական հատուկ գործողությունը պատասխան էր դաշինքի առաջխաղացմանը Ռուսաստանի սահմանների մոտ»,- ասել է Ուոթերսը։
Ուոթերսն այժմ շրջագայում է «This Is Not A Drill» անվանումով շոուով։ Նա իր ելույթներում անդրադառնում է բացահայտ քաղաքական թեմաների, մասնավորապես՝ ցուցադրելով «պատերազմական հանցագործների» լուսանկարները, որոնց թվում է Ջո Բայդենը։