Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սար...
18:56   06/08/2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։ Մեր թիմին հաղթանակ է պարգևել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի մյուս շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։8 տուրերից հետո Հայաստան Տեսնել ավելին
Երևանում հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել...
15:39   06/08/2022
Այսօր` օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ մշակույթի տան հետնամասում, հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է, գրում է shamshyan-ը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։  Տեսնել ավելին
Արցախում մեծ ծավալի աշխատանքի առաջարկ ու պահանջարկ...
15:35   06/08/2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կազմակերպած «Աշխատանքի տոնավաճառե-ի բացման արարողությանը, որը մի հարկի տակ է համախմբել 200 մասնագիտությունների գծով 1500-ից ավելի աշխատողի կարիք ունեցող 61 գործատուի և բազմաթիվ աշխատանք փնտրողների:«Զգալով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի մեծ ծավալը՝ որոշում ենք կայացրել աշխատանքի տոնավաճառի միջոցով կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը: Հույս ունենք Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով...
12:42   06/08/2022
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:Oգոստոսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6 Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը հայտարարել է Արցախի Սառցասար լե...
11:11   06/08/2022
Օգոստոսի 6-ին՝ շաբաթ օրը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և Ղարաբաղի մի շարք այլ բարձունքներ, գրում է «ՏԱՍՍ»-ը։«Տեղում դիրքերը ճշտելու միջոցառումների արդյունքում մեր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և այն շրջապատող բարձունքները», - նշված է հաղորդագրության մեջ։ Տեսնել ավելին
Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտել է հ...
10:28   06/08/2022
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ-ից։«Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուս Տեսնել ավելին
Առինջի կամարի մոտ մեքենայից կրակոցներ են արձակել պ...
08:40   06/08/2022
Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan-ը։ Ժամը 22:45-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, որը մոտ 1-1,5 կմ փախչելով, այնուամենայնիվ, չի Տեսնել ավելին
Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել...
19:36   05/08/2022
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հասարակական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների կատարման և Արցախի ժողովրդի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու պահանջով: Այս մասին գրում է Արցախպրեսը։Ակցիայի կազմակերպիչներից, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախօրեին՝ վերջին օրերի լարվածության հարցով Տեսնել ավելին
Նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչն...
15:32   05/08/2022
Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։«Նիկոլը վերացրել է բանակը ու հանել է վերջին զինվորին։ Բնակիչները իրենց դավաճանված են զգում, անտեր։ Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց որոշակի հույսեր ունեինք։ Աչքի լույսով պահել ու պայքարել ենք, հիմա ժողովրդին դարձնում են ոչնչություն»,–ասաց Չավուշյանը։Համայնքապե Տեսնել ավելին
Մինչև սեպտեմբերի 1-ը Արցախում լինելու իմ իրավունքը...
12:36   05/08/2022
Օգոստոսի 1-ին Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում կայացավ միակ թոռնիկիս մկրտությունը, որին ներկա չէի, իմ բացակայությունը համարում եմ մեկանգամյա թյուրիմացություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր մուտքը Արցախ արգելելու որոշմանը, ասաց  ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն Արցախի պետական տոնի նախօրեին, Արցախի Հանրապետության իշխանությունը, գեներալ-մայոր Վոլկովը, ԱԱԾ-ն կվերականգնեն իրենց ինքնիշխանութունը և արժանապատվո Տեսնել ավելին
Երևանում և ևս յոթ մարզում լույս չի լինի...
09:21   05/08/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝10:00-16:00 Ավան՝ Աճառյան փ. 1, 2, 3, 4, 5, 7, 13, 32, 34, 36, 36/1 շենքեր, ավտոմատ հեռախոսակայանի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքեր, Մաշտոցի պող. 3 շենք 3-րդ և 4-րդ մուտքեր, Աբովյան փ. 3/2, 5/ Տեսնել ավելին
Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հ...
08:35   05/08/2022
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները  խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։Հայկական կողմից կորուստներ չկան։    Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բ Տեսնել ավելին
62-ամյա ֆրանսիացին 16 ժամ անցկացրել է Ատլանտյան օվ...
07:05   05/08/2022
Լիսաբոնից նավարկությունը սկսած 62-ամյա ֆրանսիացու զբոսանավը խորտակվել էր. տղամարդը 16 ժամ անցկացրել է շրջված նավի տակ, մինչ ջրասուզակները փրկել են նրան, գրում է CNN-ը։Ֆրանսիայի քաղաքացին ծով էր դուրս եկել Պորտուգալիայի մայրաքաղաքից 2022-ի հուլիսի 31-ի առավոտյան։ Հաջորդ օրը երեկոյան տղամարդը աղետի ազդանշան էր տվել Գալիսիայի իսպանական ափից 14 մղոն հեռավորության վրա: Տղամարդու մոտ ժամանած փրկարարները հայտնաբերել էին, որ նրա զբոսանավը շրջվել է։Փրկարարներից մեկը մտել էր նավի տակ եւ ձեռքը մեկնել ֆրանս Տեսնել ավելին
Շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը հարաբերական ...
19:06   04/08/2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել:Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են  ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: Տեսնել ավելին
Երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներ...
17:09   04/08/2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-8-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Տեսնել ավելին