
Այսօր ծնվել է Արցախյան ազատամարտի հետախույզ Ալեքսա...
12:29 11/08/2022
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ալեքսանդր ՄողոմոնիԾնվել է 1963թ-ի օգոստոսի 11-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում։1986թ-ին ավարտել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի Միսիանի մասնաճյուղը (1986)։1982-1984թթ․ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։1988-94-ին Քարինտակի կամավորական ջոկատի և Շուշիի ՊՇ ստորաբաժանումների (հետախույզ) կազմերում մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը և Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ
Տեսնել ավելին

Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տ...
12:11 11/08/2022
Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը 11։00-ին։Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:Տոնի խորհուրդըՍ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոնե
Տեսնել ավելին

Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանա...
10:15 11/08/2022
Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ1+100-կմ11+784 հատվածում։10.684 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։
Տեսնել ավելին

Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձ...
08:57 11/08/2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրա
Տեսնել ավելին

Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր. մեկ բուռ հող...
21:01 10/08/2022
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։«Փնտրեցի՝ Շուշի, Հադրութ, Աղավնո, Բերձոր, այլեւս մեր պատմական հայրենիքի տեղանուններով սառնարանի ճտիկ դեռ չկար։Բայց, եթե պահանջարկ լինի՝ խոստացան մեկ օրում կազմակերպել։Ես երկար եմ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր եղավ 1915-ի ցեղասպանությունը։Հիմա, պետականության կորստի եզրին կանգնած՝ հասկանում եմ։Ասեմ, որ ի տարբերություն Նիկոլի, ով Արցախն ու Հայա
Տեսնել ավելին

Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավ...
20:25 10/08/2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Է․ Ղ․-ի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է․ Ղ-ն կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացե
Տեսնել ավելին

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի...
16:04 10/08/2022
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորմամբ․ ՊՆ
Տեսնել ավելին

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի...
15:59 10/08/2022
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորմամբ․ ՊՆ
Տեսնել ավելին

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցներ...
15:02 10/08/2022
2022 թվականին տեղի ունեցած «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 3 արծաթե, 13 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 7 մասն
Տեսնել ավելին

54 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղ...
14:24 10/08/2022
«Հրապարակ»-ը զրուցել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի հետ:- Պարո՛ն Չավուշյան, այս պահին գյուղում ի՞նչ իրավիճակ է: 15 օրից պետք է գյուղն ազատեք: Ինչո՞վ եք զբաղված հիմա:- Հիմա տարհանման աշխատանքներ են իրականացվում: Դեռևս գյուղից չեն հեռացել բնակիչները: Այս պահին դպրոցն ենք ազատում:- Իսկ ինչպե՞ս եք տարհանելու՝ մեքենաներ տրամադրվե՞լ են:- Այս պահին բնակիչներին ոչինչ չի տրամադրվել տների համար: Դպրոցն ազատելու համար մեքենա նախարարությունը տրամադրել է:- Նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էիք,
Տեսնել ավելին
ՊՆ–ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ. ծն...
13:34 10/08/2022
Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտել են նախարարության ընդունարան եւ պահանջում են հանդիպում կազմակերպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին իրենք մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ: «Որ Քյարամյանը ըտենց ուժեղ տղա է, թող գնա հողերը հետ բերի: Չեմ հասկանում՝ Պավլիկի անուն եք լսում, վախենում եք: Կանչեք, թող վերևից իջնեն: Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չեկան, թող մեզանից չնեղանան»,-
Տեսնել ավելին

Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավ...
12:04 10/08/2022
Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։«Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- հայտնում են հիմ
Տեսնել ավելին

ՊՆ-ն՝ Վայոց ձորի ուղղությամբ կրակոցների մասին...
10:44 10/08/2022
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմը երեկ կրակել է Վայոց ձորի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։«Փաստինֆո»-ն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։ Թորոսյանն ի պատասխան հարցին, նշել է․ «Հակառակորդի կողմից հրադադարների խախտումների մասին ՊՆ-ն միշտ հաղորդագրությամբ հանդես է գալիս»:
Տեսնել ավելին

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի...
10:44 10/08/2022
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ` հանրապետության նախալեռնային և հովտա
Տեսնել ավելին

Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Արցախ...
10:43 10/08/2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին:
Տեսնել ավելին
