Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, շարքային Նվեր Գևորգյանը

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: